ԴԱՎԱՆԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

ԴԱՎԱՆԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

1808

Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի խղճի և դավանանքի ազատության իրավունք։ Ընդ որում՝ կարող է հիմնել կրոնական կազմակերպություններ, այլ կերպ ասած՝ խարիզմատիկ եկեղեցիներ։ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշմամբ, դրանք ոչ թե եկեղեցիներ են, այլ աղանդավորական շարժումներ, որոնք երկրի ներսում քայքայիչ գործունեություն են ծավալում։

Աղանդավորությունը համարվում է շեղում բուն կրոնից։ Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են մարդկանց տարբեր խմբերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։

4-5-րդ դարերում Հայաստանում տարածում ստացան բորբորիտների, մծղնեականների աղանդավորական շարժումները, իսկ արդեն  7-րդ դարում սկիզբ առավ պավլիկյան շարժումը, որը մի քանի հարյուրամյակ շարունակ ահաբեկում էր Հայ Առաքելական  եկեղեցուն ու պետությանը, հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին։ Այնուհետ՝ 9-11-րդ դարերում, Հայաստանում տարածվեց թոնդրակեցիների հզոր շարժումը։

Կային կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական շարժումներ, որոնք մեծ տարածում գտան եվրոպական երկրներում,  Ամերիկայում և Ռուսաստանում։ Դրանք էին մենոնիտները, քվակերները, ադվենտիստները, անաբապտիստները և ուրիշներ։

Ներկայումս Հայաստանում գործում են մի շարք կրոնական կազմակերպություններ, ինչպիսիք են «Եհովայի վկաները», «Հայ ավետարանչական եկեղեցին», «Կյանքի խոսքը», «Մորմոնները», «Հիսունականները» և այլն։

Այս կրոնական կազմակերպություններից շատերի դավանաբանական հայացքները մերժում են զինվորական ծառայությունը և զենք վերցնելու գաղափարը առհասարակ։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին կառավարության կողմից ընդունվեց այլընտրանքային ծառայության մասին  օրենքը` ըստ որի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաեւ զենք կրելը, պահելը, պահպանելը եւ օգտագործելը: Այս  օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է այլընտրանքային ծառայության զորակոչ կազմակերպելու եւ անցկացնելու կարգը: Ընդ որում, այլընտրանքային ծառայության երկու տարբերակ է առաջարկվում՝ այլընտրանքային զինվորական ծառայություն(36 ամիս) և այլընտրանքային աշխատանքային ծառայություն(42 ամիս):

Ըստ էության՝ այս օրենքի ընդունումը պետական անվտանգության խնդիր կարող է առաջ քաշել, քանի որ երկրում արտագաղթի աճող թվին զուգընթաց աճում է նաև աղանդավորության թիվը, ինչ կարող է հանգեցնել զինծառայողների թվաքանակի նվազմանը։

Սակայն, այդուհանդերձ պետք է նշել, որ աղանդրավորական կազմակերպությունների ոչ բոլոր անդամնեին է հաջողվում խուսափել զինվորական ծառայությունից։ Գնդերեց Հրաչ սարկավագ Ղազարյանի պնդմամբ՝ զորամասերում կան նման զինվորներ, և ինքը նրանց հետ աշխատելու իր մեթոդն ունի.

«Աշխատում եմ սիրով մոտենալ նրանց, քանի որ եթե մարդուն ատելությամբ մոտենաս, նա կմերժի քո խորհուրդն ու խոսքը։ Նրանց հետ հաճախ առանձին զրույցներ եմ ունենում, փորձում եմ բացատրել, քանի որ հաճախ իրենք էլ չեն հասկանում, թե ինչի մեջ են։ Բացի այդ, կազմակերպում եմ ուխտագնացություններ,և կարող եմ ասել, որ մեծմասամբ հաջողվում է նրանց փոխել»։

Հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, ըստ երևույթին, պետք է դառնար աղանդավորության դեմ պայքարի միջոց, քանի որ կա կարծիք, որ մարդիկ հոգեորսության զոհ են դառնում նախ և առաջ տեղեկացվածության պակասի պատճառով։ Սակայն այլ խնդիր է, թե արդյո՞ք մասնագետներ են դասավանդում առարկան։ Կոտայքի թեմի Առինջ գյուղի Սուրբ Հովհաննես և Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Սմբատ Քահանա Սարգսյանի համոզմամբ՝ առարկայի դասավանդում գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու հսկողության ներքո և եկեղեցին նույնպես մասնակցություն է ունենում դասավանդման գործընթացին։

«Դասընթացին հետևելը ավանդված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի կողմից, Տարեց տարի վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում բոլոր դպրոցների ուսուցիչների համար։ Եվ կարելի է ասել՝ Եկեղեցին այդ առարկայի դասավանդումը պահում է իր վերահսողության տակ։ Հոգևորականներս երբն նոյնպես մասնացում ենք առարկայի դասավանդման պռոցեսին։ Ուստ կարող եմ ասել, որ մեր դպոցներում Մայր եկեղեցու պատմության դասավանդումը ամուր հիմքերի վրա է դրված»։

Կան կարծիքներ, որ աղանդավորական կազմակերպությունները ավելի շատ ֆինանսական կազմակերպություններ են և ֆինանսավորվում են արևմուտքից` Հայաստանում պառակտիչ դերակատարություն ունենալու համար։ Ինչ խոսք, այս տարբերակը նույնպես բացառել չի կարելի, սակայն խնդիրը կա, և դրա լուծումը պետք է դիտարկել միայն մարդու իրավունքների պահպանության համատեքստում։

 

 

Կորյուն Սիմոնյան

2-րդ կուրս

 

Կիսվել