Գևորգ Արշակյանի անվան  Գիտելիքի դպրոցը տոնում է մեկամյակը

Գևորգ Արշակյանի անվան  Գիտելիքի դպրոցը տոնում է մեկամյակը

483

Գևորգ Արշակյանի անվան  Գիտելիքի դպրոցը տոնում է մեկամյակը։

Դպրոցը գործում է Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում, որի նպատակն է նպատաստել ոչ ֆորմալ կրթությանը։

Դպրոցի գաղափարը  համալսարանական Գևորգ Արշակյանինն էր, բայց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Գևորգն անմահացավ։ Նրա ծրագիրն էլ ընկերները կյանքի կոչեցին՝ առաջնորդվելով նրա գաղափարներով ՝ դպրոցի հիմքում դնելով կրթության կարևորությունը։

«Այս կիսամյակում ունենք նոր դասընթացներ, որոնք ևս պահանջված և արդիական են մեր օրերում։ Դասավանդում են կրկին Գևորգի ընկերները կամ պարզապես խելացի համալսարանականներ, որոնք կիսում են Գևորգի գաղափարներն ու ունեն մասնագիտական համապատասխան գիտելիքներ»,- նշում  է Գևորգի ընկեր և Գիտելքի դպրոցի դասընթացավար Աննա Գարեգինյանը։

Ուսանողները ևս շատ տպավորված են, նրանց խոսքերով դպրոցը լայն հնարավորությունների հարթակ է, որտեղ մշտապես զարգանում ու սովորում են։

Դպրոցի շրջանավարտ Լիլիթ Դուրյանը հպարտությամբ է  արձանագրում այն փաստը, որ  կառույցի մի մասն է.

«Այս տարի նույնպես մասնակցելու եմ»,- նշում է Լիլիթն ու վստահեցնում` գիտելիքներս հաստատ պետք են գալու հետագայում։

Լիանա Քարամյան

2-րդ կուրս

Կիսվել