Լոլա․ մի շունիկի պատմություն

Լոլա․ մի շունիկի պատմություն

902

Հավատարմության մասին խոսելիս շատ հաճախ օրինակներ ենք բերում կենդանիներին՝ հատկապես շներին։ Շան հավատարմությունը մարդու համար միշտ էլ չափանիշ է, և դրա մասին բազմաթիվ իրապատում ասքեր են հյուսվել։ Անգամ այնպիսի պատմություններ, որոնք երևակայությունից էլ է վեր։ Ռոզան՝ իմ պատմության հերոսը, մանկուց երազել է փոքրիկ շուն ունենալու մասին, սակայն ընտանիքի անդամները միշտ դեմ են եղել, մշտապես պատճառաբանելով, որ տանը երեխաներ կան, ո՞վ պետք է պահի։ Սակայն Ռոզան գտավ մի հարմար առիթ և օգտագործեց․

-Ծնունդս էր մոտենում։ Տատիկս հարցրերց, թե ի՞նչ կուզեմ որպես նվեր, ես էլ, առիթը օգտագործելով, ասացի՝ շուն եմ ուզում։ Դե մամաս էլի դեմ էր, սկսեցի համոզել, հետո արդեն խնդրել, հասկացա, որ ոչինչ չի փոխվում, նեղացա և ընդհանրապես հաց չէի ուտում։ Հետո կարողացանք ընդհանուր հայտարարի գալ, համոզեցի, և գնացինք իմ երազած շունիկի հետևից։ Մինչև հիմա հիշում եմ այդ օրը, սկզբից նայում էի մեծ շներին, էնքան տխուր աչուկներ ունեին, հետո տեսա իմ պստոին՝ Լոլայիս (այդպես է Ռոզան անվանում իր շանը) և ասացի՝ վերջ հենց իրեն ենք վերցնում։ Ի դեպ, իմ ծնունդը մայիսի 15-ին է, իսկ Լոլաս ծնվել է մայիսի 14-ին, ես իրեն ուզել էի որպես իմ ծնունդի նվեր, բայց փաստացի հենց իմ համար էլ Լոլաս ծնվել է։ Դե փոքր էր, երբ բերեցի, անընդհատ լացում էր, հետո եկավ այն շրջանը, երբ տան որոշ անկյուններ Լոլաս փչացնում էր, մաման դրանից բարկանում էր, բայց մի որոշ ժամանակ հետո իրենք ավելի մտերմացան, և բոլորն էլ հասկացան, որ Լոլաս մեր տան նոր բնակիչն է, սկսեցին սիրել և ընդունել այնպես, ինչպես ինձ(ծիծաղում է)։

Ռոզան էնպես է երբեմն խոսում իր շունիկի մասին, որ շատ հաճախ մտածում ես՝  որևէ մարդու մասին է այդպես ակնածանքով խոսում։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ հենց Լոլա։ Ռոզան պատմեց, որ ի սկզբանե որոշել էր, երբ շուն ունենա, նրան անվանելու է Ադի (շատ է սիրում այդ անունը), բայց երբ այդպես էր անվանում իր շանը, զգում էր, որ Լոլայի կողմից որևէ արձագանք չկա, ընտանիքի անդամներին ևս այդ անունը դուր չէր գալիս, և որոշեց անվանել Լոլա։ Պատմում է, որ երբ կանչեց Լոլա, արագ սկսեց ընդառաջ գալ(երևի շունիկին իր նոր անունը ավելի շատ էր դուր եկել)։ Ինչպես Ռոզան է սիրում գեղեցիկ շորիկներ, էնպես էլ Լոլան է սովորել, որ պետք է գեղեցիկ տեսքով տանից դուրս գա․

-Երբ արդեն տուն էի բերել շունիկիս և սկսել էինք քիչ-քիչ հարմարվել, որոշեցի փոքրիկ ընկերոջս հետ գնալ գնումների։ Շատ գեղեցիիկ շորիկներ գնեցի: Հետո, երբ փոքր երեխաների համար նախատեսված խանութներ էի գտնում, որտեղ շատ գեղեցիկ հագուստներ էին վաճառում, արագ մտնում էի և Լոլայի համար նոր բաներ էի գնում։ Գուցե շատերի համար սա զվարճալի պատմություն է, բայց երբ դու էնպես ես անում, որ քեզ ընտելանան, սիրեն, դու սկսկում ես պատասխանատվություն կրել, ինչպես մարդանց, այնպես էլ կենդանիրների դեպքում։

Շան հավատարմությունը մարդու համար միշտ էլ եղել է և կմնա շատ կարևոր չափանիշ։ Ռոզան միշտ պատկերացրել է, որ շունը իր համար կծառայի, որպես խաղալիք, երբ պետք է սիրես, գրկես, կերակրես, ու հենց հոգնես, մի կողմ դնես: Բայց տանը, նոր ընկեր ունենալով, հասկացել է, որ առաջինը պետք է շատ ճիշտ խնամես, հոգ տանես և էնպես անես, որ իրեն վատ չզգա։ Հիշում է, երբ վիրահատվել էր և երեք օր մնացել էր հիվանդանոցում, Լոլան շատ անհանգիստ էր եղել և երեք օր հաց չէր կերել մինչ իր տուն վերադառնալը․

-Տանեցիները, երբ գալիս էին տեսակցության, ասում էին որ Լոլան հաց չի ուտում։ Լոլան հենց տեսնում է, որ տան դուռը բացվում է, արագ գալիս ու թռնում է վրադ(ունի նման բնավորություն), բայց երբ ինձ տեսավ նման վիճակում, չեք պատկերացնի, թե ինչ զգույշ էր անցնում կողքովս, որ ինձ հանկարծ չվնասի։ Մեր տանը ոչ ոք չի կարող ինձ նեղացնել, հենց Լոլան նկատեց, սկսում է անդադար հաչալ։ Իմ ամենալավ ընկերն է: Շատերի համար ես տարօրինակ մարդ եմ, ով սիրում է անգամ բակի շներին, հոգ տանում, կերակրում, բայց դա ընդհանրապես տարօրինակ չէ, պարզապես ես սիրում եմ կենդանիներին։ Մուտքի բնակիչների հետ բախումներ շատ եմ ունեցել, քանի որ շատերը պարզապես չեն հասկանում, որ նրանք էլ մարդկանց նման ունեն սիրո և հոգատարությւան կարիք։

Շները միշտ էլ կմնան ամենահավատարիմ կենդանիները մարդկանց համար։ Շատ կարևոր է, թե մարդիկ ինչպես կընդունեն նրանց, ինչպես հոգ կտանեն և կսիրեն։ Վարքային տարրական կանոններ կան, որ պահելու դեպքում կենդանին քեզ երբեք չի վնասի։

Օֆելյա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել