Ծրագրավորումը՝ ապագայի մասնագիտություն

Ծրագրավորումը՝ ապագայի մասնագիտություն

501

Ծրագրավորումը եղել և մնուն է մեր ժամանակների ամենապահանջված և հետաքրքիր մասնագիտություններից մեկը: Դրա դժվարությունների և առավելությունների մասին զրուցել եմ 23-ամյա Սևակ Հովհաննիսյանի հետ, ով արդեն երեք տարի է զբաղվում է ծրագրավորումով:  Սևակը հերքում է ոլորտի բարդ ու դժվար հասկանալի լինելու մասին միֆերը:

-Ինչպե՞ս Դուք որոշեցիք ընտրել այս մասնագիտությունը:

-Ծրագրավորումով  սկսել եմ  հետաքրքրվել  17 տարեկանից, մինչ այդ ցանկանում էի դառնալ բժիշկ: Ծնողներիս ցանկությամբ սկսեցի ծրագրավորումն ուսումնասիրել, և հետագայում ինձ շատ դուր եկավ այս մասնագիտությունը.  հիմա առանց ծրագրավորման ինձ չեմ պատկերացնում:                     

-Ի՞նչ անհրաժեշտ գիտելիքներ են պետք ծրագրավորող դառնալու համար:

-Պետք է իմանալ մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա, բայց ամենակարևորը մեծ ցանկությունն է:

-Հե՞շտ է հասկանալ ծրագրավորման լեզուն:

-Իմ կարծիքով շատ հեշտ է, կամ ես եմ հեշտ սովորել, բայց եթե ունենում ես հստակ նպատակ և ձգտում, ամեն ինչ էլ կարողանում ես:                                                   

-Քանի՞ տարի կպահանջվի այն լիարժեք սովորելու համար

-Այն լիարժեք ոչ ոք չի կարող սովորել, ամեն օր մի նոր բան է ավելանում: Ես փորձում եմ, եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթը մի նոր բան սովորել, հակառակ դեպքում ստացվում է, որ դանդաղ քայլերով հետ ես գնում:

-Այժմ ինչքանո՞վ է պահանջված Ձեր մասնագիտությունը:

-Հիմա այն այնքանով է պահանջված, որ կա շատ աշխատանք, բայց չկան բավարար քանակով մասնագետներ:

-Ինչպիսի՞նն է գալիք աշխարհի Ձեր տեսլականը:                                    

-Այժմ այնպիսի տեխնոլոգիաներ են ստեղծվում, որ մի քանի տարի առաջ մարդկանց մտքով անցնել անգամ չէր կարող: Օրինակ՝ ինքնակառավարվող մեքենաները, որոնք մի քանի տարի անց կհայտնվեն բազմաթիվ քաղաքների փողոցներում, կամ ռոբոտները, որոնք կարող են մարդկանց փոխարեն կատարել աշխատանքը, բայց այդ դեպքում մարդիկ անգործ կմնան: Չեմ ուզում վատատես լինել, բայց գուցե ապագայում մարդուն ոչինչ չմնա անելու, և մարդկությունը աշխարհի երեսից աստիճանաբար վերանա:

-Մի փոքր շեղվելով թեմայից՝ ձևակերպենք վերջին հարցը. եթե Ձեզ բախտ վիճակվեր, ու՞մ հետ կցանակնայիք հանդիպել և մտքեր փոխանակել:

-Ես կցանականայի հադիպել ճարտարագետ, գյուտարար, “Tesla Motors” ընկերության գլխավոր տնօրեն Իլան Ռիվ Մասկի հետ:

Սիրուշ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել