ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԴԵԿԱՆՆԵՐ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ

ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԴԵԿԱՆՆԵՐ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ

485

Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստ՝ ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի, մաթեմատիկայի և մեխանիկայի ու ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանների ընտրությունների օրակարգով։

Ընտրությունների արդյունքում ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն է ընտրվել ֆ.մ.գ․դ., պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը, իսկ նշված ֆակուլտետները շարունակելու են ղեկավարել գործող դեկանները՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Սահակյանը և բ․գ․թ., դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը։

Թեկնածուները գիտական խորհրդին ներկայացրին ստորաբաժանումների զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերը, ապա պատասխանեցին հարցերին՝ մանրամասնելով ծրագրային դրույթներն ու պլանավորած գործողությունները, ինչից հետո կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։

Արդյունքում ԵՊՀ գիտխորհրդի ձայների մեծամասնությամբ թեկնածուներն ընտրվեցին առաջադրված պաշտոններում։

Հիշեցնենք, որ Խաչատուր Ներկարարյանը նախկինում ղեկավարում էր ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որը, միավորվելով ֆիզիկայի ֆակուլտետին, վերակազմավորվել է ֆիզիկայի ինստիտուտի։ Արթուր Սահակյանը և Նաղաշ Մարտիրոսյանն էլ համապատասխանաբար մաթեմատիկայի և մեխանիկայի ու ժուռնալիստիկայի ֆակուլտետների գործող դեկաններն են։

Կիսվել