Հայաստանում նախատեսվում է կառուցել դիակիզարան

Հայաստանում նախատեսվում է կառուցել դիակիզարան

501

2020 թ.-ին արդեն իսկ պետք է ՀՀ-ում բացվեր երկու դիակիզարան, որի մասին հայտնել էր նախկին «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը։ Սակայն ընթացքում ծագած մի շարք խնդիրների պատճառով մինչ օրս դիակիզարանը չի կառուցվել։ Հեռախոսազրույց ունեցանք նախկին «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանի հետ։ Հարցին, թե արդյոք հնարավոր է իմանալ՝  որտեղ է ընթանում դիակիզարանի շինարարությունը, և եթե ոչ, ապա ինչու, պրն. Իսկանադրյանը  պատասխանեց, որ հիմա լոկացիայի հետ կապված իրենք էլ խնդիրներ ունեն, ի սկզբանե այն տեղում, որտեղ որ որոշել էին, պարզվել է, որ տեխնիկական պատճառներով շինարարական աշխատանքներ իրականացնելը անհնար է, հիմա իրենք մի քանի տեղ են փնտրում, ամեն բան պատրաստ է բացի տեղից.   

«Մոտավորապես դեռ չեմ կարող ասել՝ երբ կկառուցվի,  կախված է, թե տեղը որքան շուտ հնարավոր կլինի գտել»։ 

Պարոն Իսկանդարյանի նախաձեռնությամբ կառուցվող դիակիզարանը մասնավոր նախաձեռնություն է, ունի մի շարք ներդնողներ, որոնք հիմնականում դրսից են։ Դիակիզարանների կառուցման հարցում օրենքով սահմանափակումներ չկան, որովհետև Հայաստանում 2006թ. նոյեմբերին ընդունած «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի (« Հուղարկավորությունների իրականացումը») 1-ին կետի համաձայն, Հայաստանի տարածքում հուղարկավորությունն իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմատների  սահմաններում տրամադրված գերեզմանատներում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով։

2006թ.-ից սկսած օրենքը թույլ է տալիս դիակիզարանների կառուցումը, սակայն մինչ օրս պետական դիակիզարան բացելու նախագիծ չկա։  Հեռախոսազրույց ունեցանք երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյան հետ: Հարցին, թե արդյոք Երևանում  գերեզմատների քանակը հանդիսանում է խնդիր, և եթե այո, ինչ լուծումներ է առաջարկում քաղաքապետարանը հարցի շուրջ պարոն Սարդարյանը պատասխանեց, որ այս պահին լուծում չկա։ Վերջին տվյալներով Երևանի գլխավոր հատակագծով գերեզմանատների համար նախատեսված 556 հեկտարը գրեթե ամբողջությամբ արդեն սպառված է։ Մայրաքաղաքի 21 գերեզմանատները, վերջին տվյալներով 540 հեկտարից ավելի տարածք են զբաղեցնում։

Փորձեցինք իրականացնել հարցում քաղաքացիներից հետևյալ հարցադրումով՝ կողմ եք,  որ  Հայաաստանում կառուցվի դիակիզարան։ Քաղաքացիների մի մասը  կողմ էր, մի մասը՝ դեմ։ Օրինակ` քաղաքացի Լ.Մ-ի կարծիքով՝ տարածքային խնդիր կա, սակայն կարելի է այն շտկել, եթե բոլորին հստակ հատկացվի մի փոքր տարածք, և այդ ամենը վերահսկվի համապատասխան անձանց կողից։ Այս կարծիքի հետ շատերն էին համակարծիք, և նրանք դեմ էին դիակիզման երևույթին՝ ասելով, որ դա հակասում է քրիստոնեությանը: Պատերազմի մասնակից Հայկ Հակոբյանն էլ է դեմ. 

«Պատերազմի ժամանակ զոհված տղաներից մնացած մասունքները մխիթարանք է ամեն ծնողի համար, և նրանց հանգստացնում է միայն այն փաստը, որ իրենք իրենց ձեռքով այն հանձնեն հողին»։  

Հարցվածների մի մասը կողմ է դիակիզարանին, ասում են, որ այն էկոլոգիապես ավելի մաքուր է և ավելի քիչ տարածք է գրավում, բացի այդ,  մի շարք այլ երկրներում բավականին տարածված երևույթ է։

Պարոն Իսկանդարյանի հետ հեռախոսազրույցում խոսք գնաց նաև եկեղեցու դիրքորոշման մասին։ 

«Մեր դիակիզարան կառուցելու միտումը օրենքի պահանջ է. մենք ցանկանում ենք կառուցել մասնավոր գերեզմանատուն, որը օրենքով պետք է ունենա կա՛մ դիակիզարան, կա՛մ պայմանագիր գործող դիակիզարանի հետ, բայց քանի որ ՀՀ տարածքում գործող դիակիզարան չկա,  ուստի մենք որոշել ենք կառուցել և ուզում ենք լավը կառուցել, իսկ ինչ մնում է եկեղեցու դիրքորոշմանը, եկեղեցին ոչ թե բացասական կարծիք ունի, այլ եկեղեցին մեկմաբանում է հետևյալ կերպ, որ հայկական ավանդական հուղարկավորության կարգին կամ դավանանքին չի համապատասխանում. եկեղեցին դեմ չէ, բայց կողմ էլ չէ։ 

Այս թեմայով խոսեցինք մի քանի քահանների հետ՝ պարզելու համար հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը դիակիզման մասին։ 

Տեր Եսայի Արթենյանը մեկնաբանեց, որ հոգևոր իմաստով որևէ հակասություն չկա։ 

«Եկեղեցու դիակիզարանների հետ կապված  հակասությունը զուտ մշակույթային է, եկեղեցու տեսանկյունից չէ, կամ հոգևոր տեսակյունից չի, այսինքն զուտ ավանդույթի առումով է ինքը հակասական, որովհետև մեր ժողովուրդի ավանդույթի մեջ ընդունված է հուղարկավորման արարողությունը, ոչ թե դիակիզման, ու դա մշտապես մեր մշակույթի մեջ եղել է և ամրագրված է։ Հոգևոր իմաստով որևէ էսպես հակասություն չկա, պարզապես մեր ժողովրդի մեջ այն ընդունելի չէ»: 

Տեր Եսայի Արթենյանը ասաց, որ հոգեհանգստյան կարգ կատարվում է, անկախ նրանից՝ մարդը դիակիզվում է, թե ոչ: Դա չի նշանակում, որ մարդը փրկություն չունի։ 

Տեր Շահե քահանան այս հարցի շուրջ ունի այլ դիրքորոշում. «Եթե պատասխանեմ, թե որտեղից հարություն առավ Հիսուս Քրիստոսը, կպատասխանեմ Ձեր հարցին: Դիակիզեցին, նոր հարություն առա՞վ, թե՞ հողը դրվեց, նոր հարություն առավ»:

Պետք է նաև նշենք, որ այս հարցի շուրջ հոգևորականները հիմանականում ունեցել են մերժողական դիրքորոշում, ոչ միայն ավանդույթի տեսանկյումից, այլ նաև հոգևորական։ Օրինակ ` 2019թ.-ին Հայաստանի հանրային առաջին ալիքին տված հարցազրույցում տեր Ադամ քահանա Մակարյանը նշել է, որ այս երևույթը մեր հավատալիքներին դեմ է։  Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքը 2019թ.-ին Սպուտնիկին տված  հարցազրույցի ժամանակ ևս մերժողական դիրքորոշում ուներ. 

 «Մենք համարում ենք, որ մարմինը հոգու տաճարն է. հողից ստեղծվել է, հող էլ պետք է դառնա»։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դիակիզման եղանակը շատ է կիրառվում աշխարհում։ Այսօր դիակիզումը պարտադիր է Հարավարևելյան Ասիայում, իսկ տարածված է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Մահացածների մոտ 95%-ը դիակիզվում է Չեխիայում, 69%-ը՝ Մեծ Բրիտանիայում, 68%-ը՝ Դանիայում, 64%-ը՝ Շվեդիայում, 61%-ը՝ Շվեյցարիայում, 48%-ը՝ Ավստրալիայում, և 46%-ը՝ Նիդեռլանդներում։  

Բուն դիակիզման գործընթացը իրենից ներկայացնում է հետևյալը՝ Դիակիզում, կրեմացիա դիակի այրումը հատուկ վառարաններում՝ դիակիզարաններում։ Այրման համար օգտագործում են գերշիկացած օդ (մինչև 1000 °C, կիզման տևողությունը՝ 1-1,5 ժամ)։ Դիակից մնում է 2-2,5 կգ մոխիր, որը տեղավորում են պատիճի կամ աճյունասափորի մեջ։ Մյուս միջոցների համեմատ դիակիզումը առավել հիգիենիկ է։ Դիակիզումից առաջ դիակը պետք է ենթարկվի դատա-բժշկական և ախտաբանաանատոմիական բազմակողմանի ուսումնասիրման։ Դիակիզումը հնուց կիրառվում է այն երկրներում, ուր տարածված են բուդդայականությունը և հինդուիզմը (Ճապոնիա, Հնդկաստան և Հարավարևելյան Ասիայի երկրներ), իսկ 20-րդ դարի 1920-1930-ական թվականներին՝ նաև այլ երկրներում։ Առաջին դիակիզարանը կառուցվել է Միլանում 1876 թվականին։ Դիակիզարանների գերեզմատները մեծամասամբ հիշեցնում է ավելի շատ կանչապատ այգու, և հատկացվում է յուրաքանչյուր անձի մի փոքր տարածք։  

Բացի այդ, դիակիզումը մի շարք համաճարակների, հիվանդությունների տարածումից օգնում է խուսափել։ Մոխրի համար նախատեսված ուրանները ծաղկամաններ, գավաթներ, քարից, փայտից կամ կերամիկայից պատրաստված դագաղներ են՝ դեկորատիվ կերպով զարդարված կրոնական զարդանախշերով: Դիակիզումից հետո հարազատներին հրավիրում են սափորը տեղադրել կոլումբարիում, թաղել հողի մեջ, տանել իրենց հետ, կամ, հնարավորության դեպքում, մոխիրը ցրել հատուկ տեղում։

Ուղղափառ եկեղեցին չի ողջունում դիակիզումը, սակայն առանձնապես չի դատապարտում այն։ Նույնիսկ պատրիարք Ալեքսին հայտարարեց, որ այս մեթոդը չի հակասում ուղղափառ կանոններին: Չէ՞ որ գերեզմանատներն աղտոտում են շրջակա միջավայրը, իսկ առաջին հերթին՝ խմելու ջրի աղբյուրները։ Սգո արարողություններն անցկացվում են ռուսական դիակիզարաններում. այնուամենայնիվ, ցանկացած միջամտություն մարդկային մարմինների քայքայման գործընթացին` և՛ դանդաղեցումը՝ զմռսումը, և՛ արագացումը՝ դիակիզումը, քրիստոնեական բոլոր սովորույթների լուրջ խախտում է: Այս դեպքում մեղքն ընկնում է հարազատների կամ նրանց վրա, ովքեր ոգեշնչել են այս ճանապարհին: 

Իսկ արդեն հուդայականությունը ունի հստակ դիրքորոշում։ Հրեաները կտրականապես հերքում են դիակիզումը և կարծում են, որ հանգուցյալի աճյունների քայքայման գործընթացը պետք է բնական լինի, իսկ այրումը դատապարտում է հոգին սարսափելի տանջանքների։ 

Մուսուլմանները դիակիզումը համարում են վայրի հեթանոսական սովորույթներ, հանգուցյալի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, բացարձակ մեղք։  

Հնդկաստանում դիակի այրումը համարվում է սովորույթ, ոչ թե գործընթաց, այլ ծես, որը անհիշելի ժամանակներից պահպանվել է անփոփոխ։ Թաղման բուրգը վառվում է վառելափայտի բուրգի վրա, դրան ավելացնում են անուշաբույր յուղեր և աղոթքներ են հնչեցնում։ Կրակի մեջ տաքացած ճեղքված գանգի ծափը նշանակում է, որ հանգուցյալի հոգին վազել է դեպի երկինք: Արարողությունը տեղի է ունենում հրապարակայնորեն սուրբ Գանգես գետի երկայնքով գտնվող ափերին: Մինչեւ վերջ չայրված մնացորդները նետվում են ջուրը, ինչը վկայում է բացահայտ հակասանիտարական վիճակի մասին։

Բուդդիզմի քարոզիչները թաղման միակ ձևը համարում են դիակիզումը։ Ճապոնիայում մահացածների 98%-ին դիակիզում են։ Բուդդայականության ավանդույթի համաձայն՝ ատամները հանվում են մոխիրից, ինչպես Բուդդայի ատամը՝ իբր հանված այս աստվածության այրված մարմնի մոխիրից։ Բուդդայի ատամը միակ բուդդայական մասունքն է: Ճապոնական աշխարհայացքն ասում է, որ ցանկացած մարդ ձախողված Բուդդա է, ով հնարավորություն ունի իրեն դրսևորել ապագայում։ Հետեւաբար, յուրաքանչյուր մարդու ատամը կարող է լինել ապագա աստծո ատամը։  

Այսպիսով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս երևութը բավականին տարածված է աշխարհով մեկ։ Հայաստանում օրենքով թույլատրվում է, սակայն հասարակական քրիստոնեական հայացքները տատանվում են, և հստակ դիրքորոշում չեն արտահայտում, պետությունը նույնպես լռում է, և փաստը մնում է այն, որ այս պահին ՀՀ-ում չկա գործող դիակիզարան։ 

Մարիա Խաչատրայան 

4-րդ կուրս

Կիսվել