Ծեծը՝ երեխայի դստիարակման միջոց

Ծեծը՝ երեխայի դստիարակման միջոց

351

Ծնողների կողմից որպես դաստիարակման մեթոդ, թերևս մինչ այսօր, մնում է բռնությունը, բարձր ձայնով խոսելը, ագրեսիվ վարքը: Այս ամենը իր հոգեբանական ազդեցությունն է ունենում երեխայի դեռևս չձևավորված հոգեբանահուզական ներաշխարհի վրա: Այն կարող է հանդիսանալ մի շարք խնդիրների առաջացման պատճառ, ինչպիսիք են մանկական վախերը, ագրեսիան, թերարժեքության բարդույթը: «Կանա» հոգեբանական կենտրոնի հոգեբան Աննա Լևոնովնայի հետ փորձեցինք պարզել ծնողների կողմից երեխայի նկատմամբ բռնության կիրառման հետևանքները:

Ե՞րբ և ինչպե՞ս են առաջանում մանկական վախերը:

-Մոտ 3 տարեկանում երեխան սկսում է ունենալ վախի զգացում։ Ամենատարածված վախը  մթության վախն է: Երեխաների մոտ վախերը ձևավորվում են իրենց չափից դուրս տպավորվող լինելու, վառ երևակայության, իրականությունը հեքիաթից առանձնացնելու անկարողության պատճառով։

Ինչի՞ կարող է վերածվել մանկական վախը։

-Երեխաների ու ընդհանրապես մարդկանց վախերը հիմնված են ինքնապահպանման բնածին բնազդի վրա: Երբ վախը վերահսկողությունից դուրս է գալիս, առաջանում են դժվարություններ շփման մեջ, խաթարվում է առօրյան, խանգարվում է քունը, սկսվում է զարգացման ֆոբիա։  Պաթոլոգիական վախը երեխայի մոտ առաջացնում է անհանգստություն, խանգարում է քունը և հանգեցնում էմոցիոնալ անկայունության: Օրինակ` կարող է առաջանալ կակազություն:

աճախ ծնողը որպես երեխայի դաստիարակման միջոց ընտրում է ծեծը, քաշքշելը կամ բարձր տոնով խոսելը։ Այդյոք այս ամենը ևս կձևավորի երեխայի մոտ մանկական վախ՝ ընդ որում ծնողի նկատմամբ։

-Շատ ծնողներ մեծացել են ապտակներով ու քաշքշուկներով, նույնը եղել է նրանց ընկերների մոտ, և դա նորմալ է համարվել։ Եվ հիմա այդ վարքը շարունակում են իրենք։ Բայց այդպես  երեխան ընտելանում է ծեծին, և համոզվում, որ այլ կերպ հնարավոր չի վարվել, չեն կարող խոսել, հասկացնել,  բացատրել և երեխան այդ վարքը պարտադիր ընդօրինակում է  ու օգտագործում և՛ տանը, և՛ բակում, և՛ դպրոցում։ Եթե տանը ծեծում են, նշանակում է աշխարհն այսպես է աշխատում։ Նաև, անհնար է ծնողից  պաշտպանվել, քանի որ ուժերը անհավասար են: Իսկ երեխան լիովին կախված է ծնողներից,  ովքեր հոգում են  կարիքները, ուստի  իրենք ստիպված են հարմարվել։ 

-Ծնողների կողմից ֆիզիկական բռնության կիրառումը ինչպիսի՞ ագրեսիա կարող է ձևավորել երեխայի մոտ:

-Այն ամենը, ինչ երեխային պատճառում է ֆիզիկական ցավ և վնասում ֆիզիկական և հոգեբանական առողջությանը, երեխաների մոտ ձևավորվում է ագրեսիա։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի սուտ խոսելը: Երեխան կփորձի թաքցնել իր արարքները, որտեղ դա անհրաժեշտ է, և որտեղ դա անհրաժեշտ չէ: Ծեծի մյուս հնարավոր հետևանքն այն է, որ երեխան սկսում է ցինիկ լինել: Նա հասկանում է, որ ուժեղ մարդը ճիշտ է, և պետք է ուժեղ լինել, իսկ ջերմ, մարդկային, մտածված, գիտակից հարաբերություններ պետք չեն։ Բայց եթե բարկացել եք, բղավել, բռնկվել, դա չի նշանակում, որ դուք ագրեսոր եք: Ծնողները կարող են և պետք են ցույց տան, թե ինչպես են վերականգնում կոտրված շփումները (բացատրել իրենց հույզերը, խոսել իրենց կարիքների մասին, ներողություն խնդրել) և երեխային առաջարկել անել նույնը: Վարքի մասին փոխադարձ ափսոսանքը կթեթևացնի երկու կողմերին։ Դա նշանակում է՝ «մեր հարաբերություններն ինձ համար արժեքավոր են, դու ինձ համար կարևոր ես»։ Ընտանիքում ծեծի ենթարկված երեխաները ավելի հավանական է, որ ագրեսիվություն, բուլինգ ցուցաբերեն իրենց հասակակիցների նկատմամբ:

Այսօր հեռուստատեսությամբ ցուցադրվող գրեթե բոլոր սերիալներում/սիթքոմներում ևս ծեծը դաստիարակման միջոց է։ Արդյոք այս ամենը տեսնելով՝ երեխան չի ձևավորի այն կարծիքը, որ եթե իրեն ծեծում են, ուրեմն դաստիարակում են։

-Այստեղ արդեն ծնողը պետք է շատ հետևողական լինի, ուշադրություն դարձնի, թե ինչ է նայում երեխան։ Ու անպայման ոչ թե արգելի միանգամից, այլ խոսի ու բացատրի, որ  սովորաբար, եթե  ծեծում են, ապա սա խոսում է ընդամենը  թուլության մասին, եթե դա սցենարներ չեն, որտեղ պաշտպանում են թույլերին, փոքրերին  կամ աղջիկներին:

-Արգելքը ևս կարող է ձևավորել թերարժեքության բարդույթ. ինչպե՞ս դուրս բերել երեխային այդ հոգեվիճակից առանց պատժի, ծեծի:

-Եթե ​​երեխային անընդհատ կշտամբում են, պահանջում, պնդում են որ մեղավոր է, կամ ներշնչում են վախի զգացում, ապա նա ավելի ու ավելի կփակվի և ամաչկոտ կդառնա այլ երեխաների հետ շփվելիս: Այսպես երեխան դադարում է խոսել իր կարիքների և ցանկությունների մասին։ Թերարժեքության  բարդույթը ձևավորվում է դեռաահս տարիքում ՝11-14 տարեկանում։  Այստեղ խոսքը չի կարող գնալ ծեծի, պատժի մասին, այլ հակառակը` երեխային աջակցութոյւն է պետք։ Մի՛ արգելեք երեխային արտահայտել իր զգացմունքները: Երբ մարդը փորձում է թաքցնել զայրույթը, վրդովմունքը, նախանձը և այլ «վատ» հույզեր, նա չի ազատվում դրանցից, այլ միայն կորցնում է էներգիան։ Յուրաքանչյուր հույզ պետք է ճանաչվի։ Գնահատե՛ք ոչ թե երեխայի անհատականությունը, այլ նրա գործողությունները:

Որպես հոգեբան՝դաստիարակման ինչպիսի՞ մեթոդներ խորհուրդ կտաք:

-Երեխաների ամենակարևոր կարիքն է զգացմունքային մտերմությունը ծնողների հետ։ Անպայման սահմանեք հստակ կանոններ և ինքներդ մի խախտեք, պարտադիր ընդունեք ու խոսեք ձեր երեխայի զգացմունքների մասին: Կանոններին պետք է հետևեն ընտանիքի բոլոր անդամները: Օրինակ՝ եթե ​​որոշել եք, որ ​​ընթրիքից անմիջապես հետո չեք կարող քաղցրավենիք ուտել, ապա ընտանիքում բոլորը պետք է նույն կերպ վարվեն։ Նաև շատ կարևոր է, որ ձեր բարկությունը, ջղայնությունը  չհանեք երեխաներից։

Մերի Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել