Առողջ ապրելակերպը` որպես կենսակերպ

Առողջ ապրելակերպը` որպես կենսակերպ

313

Գեղեցիկ և առողջ մարմին ունենալ այսօր ուզում են գրեթե բոլորը, վերջին ժամանակներում մարզվելը առավել արդիական է դարձել` շատերի համար վերածվելով կենսակերպի, սակայն երբեմն մարդիկ ընտրում են նիհարելու կամ գեղեցիկ մարմին ունենակու հեշտ կամ ոչ գրագետ տարբերակներ, ինչը անարդյունավետ լինելուց բացի շատ դեպքերում կարող է հանգեցնել հակառակ կամ բացասական արդյունքի` վնասելով մարդուն։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք անհատական մարզիչ,  IFBB  հավաստագրված մարզիչ Սևակ Մարգարյանի հետ, ով շուրջ 19 տարի սպորտում է և ունի արդեն 12 տարվա մարզչական փորձ։

Սևակ, վերջին շրջանում ավելացե՞լ, թե՞ նվազել է մարզվողների թիվը, և ինչո՞վ է դա պայմանավորված։

-Շուրջ 12 տարվա մարզչական փորձս թույլ է տալիս վստահ ասել, որ վերջին շրջանում մարզվողների թիվը անհամեմատ ավելացել է  թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում, կարծում եմ` դա կապված է առողջ և գեղեցիկ մարմին ունենալու ձգտման հետ, և, ի վերջո, բոլորն էլ ցանկանում են հագուստի տակ առողջ և գեղեցիկ մարմին ունենալ։

Առավել շատ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են հետևում իրենց կազմվածքին և հաճախում մարզասրահ: Ինչու՞։

-Կարծում եմ, որ և՛ կանայք, և՛ տղամարդիկ հավասարապես ձգտում են գեղեցիկ մարմին ունենալ, ինչը իմ կողմից շատ ողջունելի և գովելի է։

Այժմ  նիհարելու համար առցանց շատ ծրագրեր կան, որոնք առաջարկում են ևդիետաներ, ևֆիզիկական վարժություններ  տան պայմաններում: Որքանո՞վ են դրանք արդյունավետ և անվտանգ։

-Հնարավոր է, որ արդյունավետ լինեն, իհարկե, ավելի քիչ, քան մարզասրահում մարզչի հետ պարապելու դեպքում, սակայն անվտանգ լինել չեն կարող, քանի որ մարզչի ցուցումները և հսկողությունը շատ դեպքերում պարզապես պարտադիր են։

Այսօր մարդիկ հաճախում են մարզասրահ ավելի շատ գեղեցիկ մարմին ունենալու նպատակո՞վ, թե՞ ամեն դեպքում առաջնայինը առողջ ապրելակերպ վարելն է։

-Կարծում եմ` երկուսն էլ հավասարապես կարևորվում են մարզասրահ հաճախողների կոմից։

Արդյո՞ք մարզվելուն զուգահեռ սննդակարգին հետևելը պարտադիր է։

-Սննդակարգին հետևելը, անկախ մարզվելուց, ցանկալի է, քանի որ առողջ սնվելու դեպքում կունենաք առողջ մարմին` անգամ առանց մարզվելու, իսկ մարզվելուն զուգահեռ առողջ սնվելը էլ ավելի արդյունավետ կդարձնի այն։

Շաբաթական քանի՞ անգամ է անհրաժեշտ ժամանակ հատկացնել մարզումներին և ի՞նչ տևողությամբ։

-Շաբաթական նվազագույնը ցանկալի է մարզումներին հատկացնել 3 օր` 45-60 րոպե տևողությամբ։

Գիտեմ, որ բավականին շատ են Ձեզ մոտ անհատական մարզումներ իրականացնողները: Ըստ Ձեզ` մարզվողների ընտրությունը մարզչի հարցում ինչո՞վ է պայմանավորված։

-Մարզիչ ընտրելիս հիմնականում խորհրդատու են դառնում տվյալ մարզչի մոտ մարզումներ իրականացնող և լավ արդյունք ցուցաբերողները: Կարծում եմ` դա մարզչի գրագետ աշխատանքի տեսանելի արդյունքն է։

Գիտեմ` հանարավոր է նաև, որ մարզվելը դրական ազդեցության փոխարեն նաև բացասական ազդեցություն ունենա: Կնշե՞ք մի քանի հավանական նման դեպք և կասե՞ք, թե ինչպես կարելի է խուսափել հակառակ ազդեցությունն ունենալուց։

-Բացասական ազդեցություն մարզվողները շատ դեպքերում ունենում են, երբ ցանկանում են շատ կարճ ժամանակահատվածում շատ մեծ արդյունքների հասնել և իրենց ծանրաբեռնել մարզումներով։ Իմ մարզվողներին ես թույլ չեմ տալիս մարզումներ իրականացնելիս սահմանված չափը խախտել։ Գրեթե բոլոր մարզվողներս տարիներ շարունակ կայուն մարզումներ են իրականացնում ինձ հետ, և կարծում եմ, որ այդ  է իմ առաքելությունը։

Որքանո՞վ են արդյունավետ մարզասրահում առանց մարզչի ուղղորդելու մարզումները։

-Կարծում եմ` անգամ փորձառու մարզվողներին լավ մարզչի ցուցումնորն ու ուղղորդումը չեն խանգարի։ Մարզիչը  շատ ժամանակ մոտիվացիայի և էներգիայի աղբյուր է դառնում իր մարզվողների համար։

Ինչպե՞ս կոգեշնչեք այն մարդկանց, ովքեր ցանկանում են հաճախել մարզասրահ, սակայն ժամանակ չեն տրամադրում, կամ ծուլանում են։

-Կմոտիվացնեմ` ասելով, որ օրն ունի 24 ժամ, որից 6 ժամը անհրաժեշտ է պարտադիր քնել, մնացած 18 ժամերի ընթացքում հաստատ կգտնվի գոնե 1 ազատ ժամ ` մարզվելուն հատկացնելու համար։ Անգամ 10 ժամ աշխատավայրում լինելու և 2 ժամ ճանապարհներին անցկացնեու դեպքում մեզ ազատ ժամեր մնում են։ Այնպես որ անհարաժեշտ է այն արդյունավետ օգտագործել և  հօգուտ իրենց` միաժամանակ լինելով առողջ, ուժեղ, ինչու ոչ, նաև գեղեցիկ։

Գոհարիկ Գրիգորյան

4-րդ կուրս

Կիսվել