Համայնքների կանանց հզորացում կրթության միջոցով

Համայնքների կանանց հզորացում կրթության միջոցով

487

Հունիսի 24-25-ին Արագածոտն մարզի մի շարք համայնքներից 20 կանայք մասնակցեցին «Համայնքների կանանց հզորացումը կրթության միջոցով» երկօրյա դասընթացին, որն իրականացվեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն էր նպաստել «Մարդու իրավունքներ» և «Էկոֆեմինիզմ» թեմաների գրագետ փոխանցմանը համայնքների կանանց շրջանում և ներկայացնել մարդու իրավունքների և ֆեմինիստական շարժման կապը բնապահպանության ոլորտում։

«Մասնագիտությամբ բնապահպան եմ, ինձ հետաքրքրեց նյութերի հավաքագրման և վերլուծման գործընթացը էկոֆեմինիզմի ուսումնասիրության շրջանակներում: Այն մեկ թեմայի չէր առնչվում, այլ տարբեր բնապահպանական հիմնախնդիրների մասին մշտապես խոսող կնոջ դերի, կարևորության և հոգատարության մասին էր»,- նշում է բնապահպան Ելենա Ամիրյանը։ 

Ծրագրի միջոցով քննարկվել են ներկա ժամանակաշրջանում առկա բնապահպանական հիմնախնդիրները և  կանանց մասնակցայնությունը որոշումներ կայացնելու գործընթացում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել  էկոֆեմինիստական ակտիվիզմին։

Ծրագրի շրջանակներում կանանց կողմից մշակվել է մարդու իրավունքների և բնապահպանության ոլորտում առկա առաջարկությունների փաթեթ, որն ուղղված է բարեփոխումների ընթացքին։ Համայնքի կանայք դասընթացի ընթացքում պատրաստել են տիկնիկներ, որոնք ասելիք են փոխանցում մեր հասարակությանը։ Տիկնիկներն իրենց տեղն են գտել Արագածոտն մարզի մի շարք կենտրոններում:

«Էկոֆեմինիստական վերլուծությունը կապ է մշակույթի, տնտեսագիտության, կրոնի, քաղաքականության, գրականության և մի շարք ոլորտների մեջ և զուգահեռներ է անցկացնում բնության և կանանց ճնշումի միջև։ Տղամարդիկ պետք է սիրեն, պահպանեն բնությունը և կանանց, այլ ոչ թե տիրեն, ընտելացնեն կամ ենթարկեցնեն»,- ավելացնում է Ելենա Ամիրյանը. «Ցանկանում եմ, որ արական սեռը Մայր Բնությունը անձնավորի՝ կենարար և սնուցող մոր տեսքով»։

Սվետլանա Դավթյան

Կիսվել