Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

251

Երևանի պետական համալսարանը ընդունելություն է սկսվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵՊՀ կազմակերպչական բաժնից հայտնում են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը, պետք է դիմում ներկայացնեն ԵՊՀ ուսումնամեթոդական վարչություն՝ կազմակերպչական բաժին։ Փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ։

Ըստ դիմումների՝ տվյալները կհավաքագրվեն և դիմորդներին հնարավորություն կընձեռվի մասնակցել դասերին համապատասխան ֆակուլտետներում և բաժիններում։

Այս պահին ֆակուլտետներում լիցենզիայով սահմանված տեղերը սովորողներից բավական շատ են՝ բացառությամբ իրավագիտության ֆակուլտետի, սակայն այս մասով աշխատանքներ են տարվում և խնդիրը կլուծվի հօգուտ դիմորդների։

Ընդունելությունը դեռևս կատարվում է ըստ ուսանողների ցանկության։ Սա կլինի ժամանակավոր լուծում՝ մինչև համապատասխան գերատեսչական մարմիններից հստակ հանձնարարական կլինի։

ԼՂ-ում այս պահին ընթանում են ուսանողների տվյալների ամբողջական հավաքագրման աշխատանքներ, որոնք կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության կրթական մարմիններին։

Սրբուհի Սարգսյան

Սկզբնաղբյուրը՝ armenpress.am

Կիսվել