Հայ մամուլի օրը խորհրդանշական էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների համար

Հայ մամուլի օրը խորհրդանշական էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների համար

538

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին  Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը։ 

Օրվա ընտրությունը պատահական չէ. 1794 թ.-ի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարար»-ը, որը հիմնադրել է Հարություն քահանա Շմավոնյանը: Ահա այս պատմական մեջբերումով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջունեց 2-րդ կուրսի ուսանողներին, շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ և մեծ նվաճումներ մաղթեց:

Ավանդույթի համաձայն՝ այսօր 2-րդ կուրսի ուսանողներին հանձնեցին Journalist.am պարբերականի թղթակցի վկայականները:

Կիսվել