Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուընկալել էին դպրոցականներին

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուընկալել էին դպրոցականներին

411

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալել էին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Գևորգ Վարդանյանի անվան 192 դպրոցի աշակերտներին։

Դպրոցականներին հյուընկալեցին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դասախոսներ Վարդուհի Պետրոսյանը, Քրիստինե Ալագուլյանը, Անի Ղահրամանյանը, Սամվել Օհանյանը։

Նրանք աշակերտներին ներկայացրին տեղեկատվական միջավայրում մեդիագրագետ լինելու կարևորությունը, համացանցից օգտվելու, կեղծ լուրերը ստուգելու կանոնները։

Աշակերտները հնարավորություն ունեցան ձայնագրման ստուդիայում և նկարահանման տաղավարում գործնականում ծանոթանալ ձայնի հետ աշխատանքի նրբություններին, ձայնագրման տեխնիկական հնարավորություններին։

Հեռուստանկարահանման տաղավարում դպրոցականները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալ օպերատորական աշխատանքին, այլև հարցազրույց վերցնելու տեխնիկային։

Այցի ավարտին աշակերտները հանդիպեցին նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։

Կիսվել