ԻՆՉՊԵ՞Ս ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՈՒ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՉՊԵ՞Ս ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՈՒ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

1759

Սեպտեմբերի 29-ին  ԵՊՀ ուսանողական խորհրդի (ՈՒԽ) արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ Հ. Ադամյանի անվան սրահում տեղի ունեցավ հանդիպում Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ, բնապահպանական իրավագիտության դոկտոր, համեմատական իրավական ուսմունքների մագիստրոս Գայանե Աթոյանի և իրավունքի մագիստրոս Գրիգոր Չոբանյանի հետ:

Հյուրերը պատմեցին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորությունների  մասին:

Գայանե Աթոյանն իր ելույթի ընթացքում բացատրեց՝ ինչպես է պետք  ընտրել համապատասխան մասնագիտություն արտերկրում սովորելու համար, ներկայացրեց կրթաթոշակ ստանալու կարգը, պահանջները և կրթական ծրագրերը: Այնուհետև պատմելով իր գործունեությունից՝ հավելեց. «Ձեզ ոգևորում եմ, որ գնաք, սովորեք ու վերադառնաք. Հայաստանին նոր ռեսուրսներ շատ են պետք»:

Իրավունքի մագիստրոս Գրիգոր Չոբանյանն էլ երիտասարդներին ծանոթացրեց ԱՄՆ-ում ուսումը շարունակելու ծրագրերին, մոտիվացնող նամակ գրելու նրբություններին և  համեմատություն կատարեց Հայաստանի ու արտերկրի բուհերի դասավանդման մեթոդների միջև՝ նշելով, որ Հայաստանում ուսուցումն ավելի  դասախոսակենտրոն է, քան ուսանողակենտրոն:

Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերը հղեցին  բանախոսներին, այնուհետև ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Սևակ Գրիգորյանը վստահեցրեց, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու:

 

Սոնա Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել