ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` 2 ԵՎ ԱՎԵԼԻ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂ-ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` 2 ԵՎ ԱՎԵԼԻ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂ-ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2160

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնվեցին երկու և ավելի երեխա ունեցող  22 ուսանողների։ Ծրագրից օգտվող երիտասարդ ծնողները ներկայացնում են Երևանում, ՀՀ մարզերում, Ստեփանակերտում գործող պետական բուհերը։

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն իրականացնում է «Երկու և ավելի երեխա ունեցողների ուսման վարձի փոխհատուցում» ծրագրի արդեն 7-րդ փուլը։ Այդ ընթացքում ընդհանուր առմամբ  կատարվել է 153 փոխհատուցում. «Ծրագիրն իրականացվում է հիմնադրամի խնայողությունների հաշվին և ՀՀ նախագահի հրամանով. «Որևէ ուսանող ուսման վարձի պատճառով  չպետք է խնդիրներ ունենա կրթության ընթացքում։ Եվ ես հավաստիացնում եմ ձեզ` քանի Երիտասարդական հիմնադրամն իրականացնում է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, այս ծրագիր համար միշտ գումար խնայելու և գումար ունենալու ենք»։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի կառավարման բաժնի ուսանողուհի Լիլիթ Կարապետյանը ծրագրի մասին տեղեկացել է ՀԵՀ-ի կայքից, և փոխհատուցումը մեծ  օգնություն է համարում իր ընտանիքին։

ԵՊԲՀ ուսանողուհի Անուշ Չարախչյանի խոսքով` Հայաստանում ապրող երիտասարդ ընտանիքի համար, որտեղ երկու ամուսիններն էլ ուսանողներ են և կան երեխաներ, բավականին շատ են դժվարությունները։ Ուստի այս պայմաններում ծրագիրը շատ մեծ օգնություն է իր և իր ընտանիքի համար։ Նա նաև նշեց, որ իր կարծիքով`  ՀԵՀ-ի այս ծրագիրը միակ իրական տարբերակն է ՀՀ-ում վարձի փոխհատուցման համար։

 

Լուսինե Մինասյան

2-րդ կուրս

Կիսվել