ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2148

Այս ուսումնական տարում աշակերտների և ուսուցիչների համար ավելացել է ևս մեկ օգնական` ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Ստեղծվել են էլեկտրոնային կրթական նյութեր` երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար, որոնք իրենցից ներկայացնում են ինտերակտիվ վիտուալ լաբորատորիաներ:

Նշված առարկաներից յուրաքանչյուրի կազմի մեջ մտնող ուսումնական նյութը ներկայացվում է հետևյալ բաժիններով` ցուցադրություն, լաբորատոր աշխատանք, գործնական աշխատանք, ինտերակտիվ աշխատանք: Այս համակարգի օգնությամբ նյութի ուսուցումը կատարվում է լաբորատոր աշխատանքի ներկայացմամբ և տեսական մասի  անիմացիոն շարադրմամբ:

Մանկավարժների հավաստմամբ` դասավանդման և ուսուցման նորարարական եղանակները վերափոխում են նաև դասարանում դաս անցկացնելու գործելակերպը: Այս լաբորատորիաների ստեղծման մեկնարկը տրվել է դեռ 2015 թվականին, սակայն ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար դեռ մշակված չէր էլեկտրոնային կրթական նյութերի 50 %-ը:

Այս ուսումնական տարում մշակման աշխատանքներն ավարտվեցին  և այժմ էլեկտրոնային կրթական նյութերը հասանելի են http://esource.armedu.am/ հասցեով, որտեղից կարելի է ներբեռնել ինչպես առանձին լաբորատոր աշխատանքներ, այնպես էլ դրանք կատարել առցանց: Հավելենք` այս համակարգում հնարավոր է ավելացնել, հեռացնել կամ խմբագրել արդեն առկա էլեկտրոնային նյութերը: Վիրտուալ լաբորատորիաները կարող են փոխարինել իրական տարբերակին և դրանց օգտագործումը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետության բարձացմանը: Վիրտուալ լաբորատորիաների առաքելությունն ուսումնական գործընթացի մատչելի կազմակերպումն է:

 

Թամարա Վարդանյան,

2-րդ կուրս

Կիսվել