ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՆԵՐԿԱՅԱՑԱՆ» ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿՆԵՐԻՆ, ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՆԵՐԿԱՅԱՑԱՆ» ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿՆԵՐԻՆ, ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ

1208

Երևանում բրիտանական դեսպանատունը` Մեծ Բրիտանիայի խորհրդի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 25-ին անցկացրեց կրթական ցուցահանդես։ Այն կազմակերպվեց Հայաստանի և Միացյալ Թագավորության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակներում։

Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հավաստիարեց, որ կրթությունը Հայաստանում միշտ բարձր է գնահատվել, իսկ Մեծ Բրիտանիայի կրթության որակը հայտնի է շատերին. «Ուրախ եմ այսօր ձեզ ներկայացնել բրիտանական այն բոլոր ծրագրերը, որոնք կան Հայաստանում»:

Միջոցառումը հնարավորություն տվեց տարբեր կրթական հաստատությունների ներկայացնել իրենց ծրագրերը։ Կային կրթական ծրագրեր հատուկ դպրոցահասակների, բուհ ընդունվողների, ինչպես նաև մասնագիտական որակավորում ստանալ ցանկացողների համար։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց ներկաներին և վստահեցրեց, որ դիվանագիտական հարաբերությունների կարևոր բաղադրիչ է մարդկային հարաբերությունների զարգացումը, և այդ առումով կրթությունն ու մշակույթը նշանակալի դեր են կատարում. «Այսօր այս մարդաշատ ներկայությունը վկայում է, որ կրթական ոլորտով հետաքրքրված են բոլորը։ Առաջիկա տարիներին կտարվեն աշխատանքներ այդ ամենը կավ հիմքերի վրա զարգացնելու նպատակով»: Դեսպանը նաև կարծիք հայտնեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ այս 25 տարիների ձեռքբերումներից մեկն արձանագրվեց հենց կրթության ոլորտում։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում բրիտանական խորհրդի թիմին լուրջ և ազդեցիկ ներկայության համար: Այնուհետև ուշադրություն հրավիրվեց այն հանգամանքի վրա, որ դահլիճում մեծ թիվ են կազմում հատկապես դպրոցականները: ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ մշակվել են հատուկ ծրագրեր մարզերում անգլերեն լեզվի ուսուցման որակի բարձրացման համար։ Ըստ նրա՝ աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հանդիպումն ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվեց «Tresure hunt»։ Հարցաթերթիկը պարունակում է հարցեր ներկա գտնվող կազմակերպությունների մասին: Կազմակերպվեց նաև վիճակահանություն:

 

Մոնիկա Մամյան

2-րդ կուրս

Կիսվել