ԹՂԹԵ ԱՐՎԵՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ

ԹՂԹԵ ԱՐՎԵՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ

1928

Նոյեմբերի 11-ին Զաքյան 10 հասցեում գտնվող Թիմ Թայմ ժամանցի ակումբում երեխաների համար տոն էր կազմակերպված: Թիմ թայմը հայտարարել էր օրիգամիի օր: Շատ երեխաներ և մեծահասակներ  հանգստյան օրը որոշել էին անցկացնել ջերմ միջավայրում և փորձում էին պատրաստել թղթե տարբեր իրեր: Երեխաների համաձայնությամբ որոշեցին  ուսուցչուհու համար բացիկ պատրաստել: Մանկական երաժշտության ուղեկցությամբ երեխաները պատրաստեցին երկգույն թղթե բացիկներ:

Թիմ թայմում առաջին անգամ էր անցկացվում օրիգամիի օր, և կազմակերպիչները չգիտեին արդյոք այն կհետաքրքրի մարդկանց, սակայն,  մասնակիցների ոգևորությունը տեսնելով, համոզվեցին, որ նմանատիպ օրեր արժե ավելի հաճախ կազմակերպել:

Հավելենք, որ Թիմ թայմում կազմակերպվում են  տարբեր միջոցառումներ՝ կասկածելի երեկոյից և կինոդիտումներից մինչև մաֆիայի օրեր: Այցելուները մեծ մասմաբ երիտասարդներ և ուսանողներ են, ովքեր շատ հաճախ գալիս են այստեղ իրենց ժամանցն անցկացնելու կամ առօրյա հոգսերից հանգստանալու համար:

Օրիգամիի օրը կազմակերպվել էր երեխաների համար, սակայն, ի զարմանս կազմակերպիչների` մեծահասակները նույնպես սիրով էին պատրաստում թղթե բացիկներ և  գունագեղ էջանիշներ: Ջերմ մթնոլորտն ու ուրախ երաժշտությունը ավելի էին ոգևորում մասնակիցներին:

 

Թամարա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել