«3/OFF»-Ը ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

«3/OFF»-Ը ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

1941

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին, կազմակերպել էր «3/OFF» հետաքրքիր և զվարճալի խաղը: Խաղին մասնակցում էին 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները(«Առաջիններ» և «Երկրորդներ»):

«Առաջիններ»-ից խաղին մասնակցում էին Մերի Մանուկյանը,Գոհար Հովսեփյանը,Լիլիթ Մկրտչյանը և Թերեզա Հովհաննիսյանը, իսկ «Երկրորդներ»-ից՝ Միլենա Խաչիկյանը, Աստղիկ Քեշիշյանը, Սոնա Մկրտչյանը և Անուշիկ Յոլչինյանը:

Հետաքրքիր խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց «Երկրորդներ» թիմը: Ֆակուլտետի ՈւԽ նախագահ Լիլիթ Հարությունյանը հաղթողներին նվիրեց Թոբի Մենդելի «Արտահայտվելու ազատություն» գիրքը:

Գայանե Հարոյան

2-րդ կուրս

Կիսվել