«ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ»․ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ

«ԴՌԱՆ ԹԱԿՈՑԸ»․ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ

1999

1999 թվականին կյանքի 99-րդ տարում Նյու Յորքում վախճանվեց ցեղասպանությունը վերապրած Եսթեր Միներեճյանը, ում հուշերը դարձան աղջկա՝ Մարգարիտ Աճեմյան–Ահներտի գրքի սյուժեն: Գիրքը վերնագրված է «Դռան թակոցը», այն Աճեմյանի առաջին գիրքն է: Գրքում պատվում են մոր հուշերը, ջարդերն Ամասիայում և փախուստի ճանապարհը: «Դռան թակոցը»  թարգմանվել է 6 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն և թուրքերեն։ 2008թ․Նյու Յորքի գրքի տոնավաճառում հաղթող է ճանաչվել լավագույն պատմական հուշագրություն անվանակարգում, իսկ 2011թ․ արժանացել է «Էլիս Այլենդ» պատվո շքանշանի՝ իր գործերի և հայկական մշակույթում ունեցած նպաստի համար։

Մեծ եղեռնի ականատեսի այս վկայությունը կառուցված է սյուժետային երկու գծերի զուգահեռ զարգացմամբ. մեկը անցյալ դարասկզբի ողբերգական դեպքերն են՝ պատմված մոր կողմից, մյուսը՝ դստեր դատողություններն ու վերլուծություններն են: Գրքի գլուխները նույն տրամաբանությամբ հաջորդում են մեկը մյուսին:

«Դռան թակոցը» իմաստային տեսանկյունից կարելի է բաժանել երեք մասի՝ նախաեղեռնյան, բուն գաղթն ու հայերի ճակատագիրն այդ օրերին և վերապրողի կյանքի հետագա տարիների ներկայացում: Գրքում մեծ տեղ է հատկացված Ամասիայի նկարագրությանը և հայերի կենցաղավարությանը: Հեղինակը փորձել է զերծ մնալ անմարդկային տեսարաններ նկարագրելուց, սակայն որոշ դեպքերում դա նրան չի հաջողվել:

Հեղինակին, ով ապրել է ԱՄՆ-ում, ոգեշնչել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Այն պատմում  է թուրքական բանակին դիմագրավող հայկական մի գյուղի մասին:

Ուրախալի է, որ հայուհին, ով ծնվել ու մեծացել է հայրենիքի սահմաններից դուրս, մանրազնին ուսումնասիրել է հայոց պատմությունը, ծանոթացել մշակույթին  ու կենցաղավարությանը:

Գիրքը ահազանգ է միջազգային հանրությանը, որ իրենց ուշադրությունը սևեռեն և լսեն 1.5 մլն անմեղ զոհերի խղճի ձայնը:

 

Լիլիա Արզումանյան

4-րդ կուրս

Կիսվել