ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1815

Այս լուսանկարն արվել է 1993 թվականի ապրիլին, Քարվաճառի ազատագրման օրերին, երբ ադրբեջանական գյուղի տղամարդիկ անօգնական և անպաշտպան թողնելով իրենց կանանց, երեխաներին, մայրերին փախել են։ Եվ այդ ժամանակ գյուղ մտած հայերին, որոնց մեջ է եղել Սարգիս Հացպանյանը, տեղաբնիկները շփոթել են ադրբեջանցիների հետ։ Մի ծեր կին դիմելով նրանց հանդիմանել է, թե «Ինչու՞ այսքան ուշացաք․ հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին՝ մենք գնում ենք, որ ձեզ համար ուղղաթիռներ ուղարկեք։ Իրենք թռան ու մեզ թողեցին այստեղ… տղամարդիկ փախան, կանանց թողեցին»,- ասել է 81 ամյա կինը՝ Շեյխա խանումը։

Հարցազրույցներից մեկում Հացպանյանը պատմում է, որ իրենց զրույցի ընթացքում ադրբեջանցի տատիկն ասում էր, որ հայերը այստեղ յուրացիններից ավելի ջերմ են։ Որ իր տղաները փախան՝ թողնելով իրենց մորը անպաշտպան, իսկ ահա հայ տղաները որքան հոգատար են իրենց նկատմամբ։ Եվ ահա Զավեն Խաչիկյանը այդ զրույցի ընթացքում  աննկատ նկարել է նրանց։

Լուսանկարը, որն ամեն ինչ պատմում է հայի և ադրբեջանցու մարդկության, արժանապատվության և բարոյական այլ հատկանիշների մասին, երկար տարիներ տեղ է գտել ադրբեջանական դասագրքերում դաստիարակել  ադրբեջանցի սերնդին՝ հայազգի հերոսին՝ Սարգիս Հացպանյանին, ներկայացնելով որպես ադրբեջանցի զինվոր, իսկ ծեր կնոջը՝ որպես հայ։  Այս ամենով նրանք ցանկացել են ցույց տալ թե ինչ բարի են եղել իրենց զինվորները, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գրկում հայ կնոջը պատերազմի ժամանակ։ Ինչպես իրենց է բնորոշ, կրկին խեղաթյուրել են իրականությունը։

Սակայն շնորհիվ ֆրանսիացի լրագրողների, ովքեր ականատես են եղել այդ ամենին, արել են ձայնագրություններ ու նկարներ՝ պարզ է դարձել ողջ իրականությունը՝ նկարում պատկերված է հայ զինվոր և ադրբեջանցի տատիկ։ Տարիներ անց, Միջազգային Կարմիր խաչն այս լուսանկարը համարել է մարդասիրություն խորհրդանշող տարվա լավագույն լուսանկար և միլիոնավոր տպաքանակով տարածել բոլոր այն երկրներում, որտեղ Միջազգային Կարմիր խաչը ներկայացված է։

 

Սյուզաննա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել