ՑՈՒՅՑԵՐ ԿԱՏԱԼՈՆԻԱՅՈՒՄ

ՑՈՒՅՑԵՐ ԿԱՏԱԼՈՆԻԱՅՈՒՄ

1103

Մարտի 25-ից  բողոքի ակցիաներ են  սկսվել Կատալոնիայում՝ ընդդեմ Կառլես Պուչդեմոնի ձերբակալության։

Գերմանիայի ոստիկանությունը Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարին ձերբակալվել է Դանիայի հետ սահմանը հատելիս։ Իսպանիայի իրավապահները հետապնդում էին Պուչդեմոնին և չորս քաղաքական այլ գործիչների խռովության, իշխանություններին չենթարկվելու և պետական միջոցների վատնման մեղադրանքներով։

Ինչպես հաղորդում է գերմանական «Zeit Online»-ը, 100 մարդ վիրավորվել է, 6 ցուցարար ձերբակալվել։

Ցույցեր են տեղի ունենում Իսպանիայի փողոցներում, որոնք ուղեկցվում են «Դավաճանե՛ր», «Դուք 155-րդ հոդվածի ստրուկներ եք» վանկարկումներով։ Ըստ ցուցարարների՝ Պուչդեմոնի ձերբակալությունը Կատալոնիայի հակամարտության շրջադարձային կետն է:

Հիշեցնենք, որ 2017թհոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվեց անկախության հանրաքվե, սակայն Իսպանիայի սահմանադրական դատարանը հանրաքվեն համարեց  երկրի հիմնական  օրենքին չհամապատասխանող։ Մադրիդը կիրառեց Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախատեսում է ինքնավարության մի շարք սահմանափակումներ՝ ընդհուպ մինչև տարածաշրջանի արտահերթ ընտրություններ։Կատալոնիայի խորհրդարանի 2017թդեկտեմբերի 21-ին անցկացված արտահերթ ընտրություններում խորհրդարանում տեղերի մեծամասնություն ստացան Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակից կուսակցությունները։

«Հիմա ժպիտի հեղափոխության ավարտն է, հիմա մենք լուրջ ենք»,- կոչ են անում երեք երիտասարդներ և բարիկադներ ստեղծում ոստիկանության դեմ, հիմնական թիրախը Իսպանիայի կառավարության ներկայացուցչությունն է։

Ցույցեր անցկացվում են նաև Գերմանիայի հյուպատոսության առաջ, որոնք կրում են խաղաղ բնույթ, սակայն մթնոլորտը կրկին նյարդայնացնող է․«Ես հույս ունեմ, որ Գերմանիան սահմանդրական, իրավական  պետություն է և չի հանձնի Պուչդեմոնին»,- ասում է ցուցարարներից մեկը։

Ինչպես գրում է «Zeit Online»-ը՝ ցուցարարները հավաստիացնում են, որ սա հստակ քաղաքական գործընթաց է։ Նրանք վանկարակում են գերմաներենով «Երբեք էլ երբեք»՝ ձեռքներին պահած Անգելա Մերկելի նկարը՝ Հիտլերի մորուքով։ Պաստառները նույնպես գերմաներեն են․«Ազատ է մեր նախագահը», «Ժողովրդավարությունը մեղք չէ»։

Իսպանիան պահանջում է Գերմանիայից Կառլես Պուչդեմոնի արտահանձնում։Մարտի 23-ին արդեն Իսպանիայի գերագույն դատավոր Պաբլո Լյարենան տվել է ձերբակալման եվրոպական օրդեր։

                                                                             

Գայանե Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել