«MISS BLOCKCHAIN» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ՍՈՖՅԱ ՍՈՒՎԱՐՅԱՆԸ

«MISS BLOCKCHAIN» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ՍՈՖՅԱ ՍՈՒՎԱՐՅԱՆԸ

2807

Հոկտեմբերի 28-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կկայանա միջազգային գեղեցկության մրցույթ «Miss blockchain 2018»-ը։ Մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Սոֆյա Սուվարյանը։ Մրցույթը տեղի կունենա երեք փուլով. առաջին փուլի ընթացքում մասնակիցները կներկայացնեն ստեղծագործական համարներ (երգ, պար, ասմունք, նկարչություն), երկրորդ փուլում նրանք պատասխանելու են ժյուրիի կողմից կազմված  հարցերին, իսկ երրորդ փուլում   ցուցադրելու են հայտնի դիզայիներների հավաքածուները։

Սոֆյա Սուվարյանը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի է, սովորում է հագուստի մոդելավորման բաժնում: Մեզ հետ զրույցում՝ Սոֆյան նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի այս մրցույթից, և որ այն կարող է նրան մեծ հնարավորություններ ընձեռել հետագայում նոր բեմեր բարձրանալու համար։ Մրցույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի հետագայում աշխատել գովազդային կազմակերպություններում, նկարահանվել ֆիլմերում, տեսահոլովակներում։ Նաև նրանց կտրվեն հավաստագրեր որոնցով կկարողանան տարբեր երկրներում մասնակցել մրցույթների և համագործակցել մոդելային կազմակերպությունների հետ։

Մրցույթի հաղթողների համար սահմանված են անակնկալ մրցանակներ։ Ի դեպ, մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ընդամենը missms.ru կայքում տեղադրել  ռեզյումե և անձնական լուսանկար, չկան հատուկ չափանիշներ,  մասնակիցներն ընտրվում են պատահականության սկզբունքով։

 

Թամարա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել