ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

1359

ՄԱԿ-ի Խաղաղության դեսպան, բեյրութահայ երաժիշտ Փիթեր Ջամը երեկ երեկոյան հանդիպեց ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը։ Բեյրութահայ երգչի դավանանքը խաղաղությունն է, նա երգում է խաղաղության ու սիրո երգեր, ինչի շնորհիվ էլ առաջարկ է ստացել հանդես գալ որպես Միավորված ազգերի կազմակերպության Խաղաղության դեսպան։

Փիթեր Ջամի իսկական անունը Պետրոս է, ազգանունը՝ Ջամբազյան։ Նա ծնվել է Բեյրութում պատերազմի տարիներին, այժմ էլ շարունակում է ապրել այնտեղ։  «Ես և ընտանիքս ստիպված էինք անցնել պատերազմի միջով, սակայն նա ունեցավ նաև իր դրական հետևանքները՝ հենց այդ ժամանակվանից ես սկսեցի մտածել խաղաղության մասին։ Այն ժամանակ ամեն ինչ ուժի միջոցով էր, և ես սկսեցի փնտերել այլ ձևեր, ինչ-որ բանի հասնելու միակ եղանակը ուժը չէ…»,- ասում է Փիթերը։

Երաժիշտը պատմեց իր գործունեության մասին՝ նշելով, որ խաղաղության դեսպանի կոչումը իրեն տրվել է անսպասելիորեն, երբ նա սկսել է աշխարհի տարբեր երկրներում երգի միջոցով քարոզել խաղաղություն։ Փիթերն ընդգծում է, որ յուրաքանչյուր ստեղծագործություն գալիս է հոգուց.

«Մեկը կարողանում է լավ երգել, մյուսը՝ լավ նկարել, ինչ-որ  մեկն էլ կարողանում է լավ պատերազմել, այսպես է և խաղաղությունը, այն պետք է սկսի նախ քո ներսից, դու պիտի զգաս որ դու կարողանում ես ապրել այդպես, իզուր չի, որ ես հանդես եմ գալիս՝ peace starts within (խաղախությունը սկսում է ներսից) նշանաբանով»։ Փիթեր Ջամի խոսքով՝ լրագրողները կարևոր դերակատարում կարող են ունենալ աշխարհում խաղաղության հաստատման գործում. «Լրագրողը հասարակության և իրադարձության միջնորդն է, նա իրադրձությունը լուսաբանելիս կարող է այն ներկայացնել տարբեր տեսանկյուններից, որ տեսանկյունի կողմնակիցը որ լինի, հասարակությունը ևս կձգտի այդ տեսանկյանը։ Դուք պետք է լինեք խաղաղության ներշնչանք, սակայն չմոռանանք արդարամտոււթյան մասին, իսկական լրագրողը պետք է լինի արդարամիտ, դե իսկ խաղաղությունն էլ ծնվում է արդարությունից»։

Աննա Ապոյան

2-րդ կուրս

 

Կիսվել