ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԿՅԱՆՔԻ ԳՈՒՅՆԵՐԸ

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԿՅԱՆՔԻ ԳՈՒՅՆԵՐԸ

2042

«Եթե ինքնուս մարդը նկարում է ինչպես հյուսիսայինում նստած մարդիկ, դա միայն սիրուն նկարչություն է՝ արվեստ չի կարող համարվել»

Պետական ակադեմիայում սովորող Անահիտ Ըռքոյանի համար նկարչությունը՝ ուղղակի հոբբի չէ։

Արցախյան շարժման մասնակից Զորհրաբ Ըռքոյանի ընտանիքում ծնված նկարչուհին առաջիններից էր, ով իր մասնագիտական ուղին սկսեց հայրենիքի ցուցադրումից: Իր առաջին ցուցահանդեսը նվիրել է Արցախյան շարժման 30 ամյակին։ Նկարների միջոցով ցույց է տվել իր ներաշխարհն ու պատմել պատերազմի մասին:

Նկարչությունն Անահիտի համար՝ կյանքի ընթացքն ապահովողն է. «Ո’չ մասնագիտություն է, ո’չ՝ հոբի, այն իմ սրտից է գալիս,այն իմ մի մասնիկն է»:

Անահիտը պատմում է՝ իր ողջ կյանքն անցկացրել է և շարունակում է անցկացնել նկարելով: Նրանց տան պատերին կարելի է տեսնել նկարչուհու մանկությունից մինչ օրս արված նկարները: Անահիտը 6 տարեկանից արվեստով է ապրում: Նկարելու ցանկությունը այնքան մեծ է եղել, որ 9-ամյա կրթությունն ավարտելով՝ ուսումը շարունակել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Իսկ հարցին, թե ի՞նչն է նրան ոգեշնչում, ասում է` «նույնիսկ փողոցներում քայլող մարդիկ»:

Անահիտ Ըռքոյանի բոլոր գործերը նկարված են վառ և լուսավոր գույներով, իսկ պատճառն այն է, որ ցանկանում է մռայլ աշխարհին ու մարդկանց փոքր-ինչ դրական էներգիա հաղորդել: Նա հասակակից մյուս նկարիչներից տարբերվում է իր աշխարհով՝ նկարում է այն ամենը, ինչ գեղեցիկ է, թեկուզ եթե այդ գեղեցիկն անտեսում են մարդիկ:

Անահիտը հիմա սովորում է Գեղարվեստի պետական ակադեմիայի 4-րդ կուրսում, նաև զբաղվում է իր Հայկական «4 գույն» կոչվող փոքրիկ «բիզնեսով»։

«Մենք պատրաստում ենք ձեռագործ իրեր, որոնք, ըստ մեզ, տարբեր են մյուս ձեռագործ իրերից նրանով, որ ցույց են տալիս մեր ներաշխարհը»:

 

Ջուլիետա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել