«ԺԱՄԱՆԱԿՆ Է» ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ԺԱՄԱՆԱԿՆ Է» ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1966

Հոկտեմբերի 25-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան։ Գեղարվեստական նոր ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, կոմպոզիտորը` Էդմոնդ Մակարյանը, պրոդյուսերն ու սցենարիստը` Կամո Ունանյանը, ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, Անատի Սաքանյանը, Արսեն Լեւոնյանը, Կամո Ունանյանը, Արմեն Մարգարյանը, ժաննա Բուտուլյանը, Ադրիանա Գալստյանը, Մարիամ Մելիքյանը, Նարեկ Պետրոսյանը եւ այլ դերասաններ։

«Վաղուց կար միտք, նպատակ ստեղծել մի ֆիլմ, որը ցույց կտար հայի ուժը և ոգին։ Կարծում եմ որակով և հետաքրքիր է ստացվել, դիտելուց հետո ինքներդ կդատեք»,-ասաց Կամո Ունանյանը, ով կարատեի Աշխարհի երկակի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է, նաև «Ելք չկա» ֆիլմի պրոդյուսերը։

Կոմպոզիտոր Էդուարդ Մակարյանը նշեց, որ ֆիլմում եղել են երաժշտական մելիզմներ, բայց թուրքական երգեր չեն եղել։ Նկարահանումները անց են կացվել Հայաստանում, Վրաստանում Ռուսաստանում և Թուրքիայում:

Ֆիլմի սցենարը մի հայ տղայի մասին է, ով վրեժ է լուծում թուրքից տարիներ առաջ հորն ու եղբորը սպանելու համար։ Դերասանները խոսեցին իրենց մարմնավորած դերի մասին։

«Ես մարմնավորում եմ չար, բացասական թուրքի կերպար, համաձայնեցի, քանի որ առաջին՝ դերասանը ամեն ինչ էլ պետք է անի, երկրորդ՝ թեման շատ հետաքրքրեց, որովհետև մենք միշտ թողել ենք, որ մեզ կոտորեն, բայց հայ տղամարդը պիտի վրեժ լուծի, դա իմ կարծիքն է»,-ասաց դերասան Արսեն Լևոնյանը։

Ֆիլմի ցուցադրությունից հետո խոսեցինք նաև հյուրերից մի քանիսի հետ. «Ֆիլմը իսկապես հիանալի էր, շնորհավորում եմ ամբողջ թիմին, ստացված էր»։ Նաև կային ոչ այնքան դրական կարծիքներ. «Կարծում եմ՝ շատ ստանդարտ ֆիլմ էր, կարելի էր ավելի լավ սցենարական աշխատանք կատարել, ինձ այդքան էլ դուր չեկավ»։

Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հանդիասատեսին ներկա գտնվելու համար և նշեց, որ սա հենց այն ֆիլմն է, որը պետք է դիտի յուրաքանչյուր հայ, իր կարծիքով՝ շատ կարևոր և ասելիք ունեցող ֆիլմ է։ Ֆիլմը ցուցադրվելու է նաև Ստեփանակերտում և Գյումրիում։

 

Սիլվի Նազարյան

2-րդ կուրս

Կիսվել