ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ ԳՐՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆԸ

ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ ԳՐՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆԸ

1982

15 ամյա Արման Բարսեղյանը, ով սովորում է Թալին քաղաքի ավագ դպրոցի բնագիտական հոսքում,  13 տարեկանից զբաղվում է ծրագրավորմամբ: Այս պահին ունի սեփական Startup-ը, որն իրենից ներկայացնում է համալրված իրականության հավելված։ Հավելվածի միջոցով հնարավոր է սկանավորել պատկերներ և տեսնել դրանց 3D մոդելները:

Արմանի առաջին ծրագիրը Zoomar Startup-ն է , որը ստեղծվել է 1 տարի առաջ: Zoomar-ը՝ ժամանցային բնույթ է կրում, այն նախատեսված է երեխաների և մեծահասակների համար: Zoomar-ի միջոցով կարող ես ստանալ շատ հետաքրքիր նկարներ, ինչպես նաև նկարվել զանազան կենդանիների հետ:

«Դա եղել է իմ առաջին աշխատանքը, որում օգտագործել եմ բոլոր ոլորտներից մեկական օրինակ»:

Տեղեկատվական տեխնոլոգիաներով Արմանը սկսել է զբաղվել վաղ հասակից, իսկ AR (Համալրված իրականություն) և VR ( Վիրտուալ իրականություն ) տեխնոլոգիաների մեջ հմտացել է 1.5 տարի առաջ.

«Համատեղ սովորել եմ համացանցից, տարբեր մարդկանցից, ովքեր ներգրավված են եղել այդ ոլորտում: Սովորելով այդ ամենը՝ հասկացա ` դա հենց այն է, ինչն ինձ պետք է: Սկսեցի շարունակել բռնածս ուղին և ստեղծեցի իմ Startup-ը: Մինչ AR և VR- ը՝ տարբեր ծրագրեր եմ ուսումնասիրել , որպեսզի գտնեմ ինձ հոգեհարազատը: Երկար փնտրտուքների արդյունքում հասկացա, որ ցանկանում եմ կոդ գրել և տեսնել էկրանին գրաֆիկա։ Այդ պատճառով ընտրեցի AR VR -ը»,- զրույցի ընթացքում ասաց Արմանը:

«Սկզբում բավականին դժվար է, սակայն հետագայում դառնում է օրվա մի մասը: Որևէ արդյունքի հասնելու համար պետք է համառություն, աշխատասիրություն ու սիրել այն, ինչով զբաղվում ես»,- հավելեց նա:

Startup-ն ունի ևս մեկ հավելված, որը վերաբերում է գրքերին: Գրքերը սկանավորելիս ` հերոսները կարող են խոսել և ուրիշ գործողություններ իրականացնել : Այսինքն, երբ  տեսախցիկը պահեն գրքի մեջ գտնվող ցանկացած պատկերի վրա, այն 3D կերպով և ձայնային որոշ էֆֆեկտներով կհայտնվի Էկրանին:

«Համագործակցելով antares տպագրատան հետ՝ մենք ստեղծել ենք համալրված իրականության հավելված, որի օգնությամբ կարելի է կենդանացնել «Փոքրիկ Իշխան» գիրքը: Ինչպես նաև Էվրիկա, Էվրիկա  շարքի «Սթիվ Ջոբսի» և « Իլոն Մասկի» գրքերը , որոնք նույնպես 3D  ձևով հայտնվում են էկրանին, և որևէ հայտնի միտք  կամ գործողություն կատարում:

Արմանն ապագայում ցանկանում է մեկնել ԱՄՆ և սովորել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում: Ինչպես նաև անցել է  «Flex» ծրագրի 3-րդ փուլ, որի միջոցով կարող է ուսումը մեկ տարի շարունակել ԱՄՆ-ում։

 

Մարո Եղոյան

2-րդ կուրս

Կիսվել