«ԼԱԲԻՐԻՆԹՈՍԻՑ ԴՈՒՐՍ» ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ԳԻՐՔԸ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԲՆԱԳՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ

«ԼԱԲԻՐԻՆԹՈՍԻՑ ԴՈՒՐՍ» ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ԳԻՐՔԸ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԲՆԱԳՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ

2067

Նոյեմբերի 13-ին հայ ընթերցողին ներկայացվեց թիվ 1 բեսթսելեր և համաշխարհային ֆենոմեն «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը՝ Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը:

Առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս էր տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ինչպես նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն  Շավարշ Կարապետյանը, նման բան Հայաստանում դեռ չէր եղել:

«Տարիներ առաջ հրատարակել էինք «Ո՞ւր է իմ պանիրը» համաշխարհային բեսթսելերը: «Լաբիրինթոսից դուրս»-ն առաջին գրքի շարունակությունն է: Բնականաբար, հակված էինք այն նույնպես հրատարակել: «Լաբիրինթոսից դուրս»-ը բավականին հետաքրքիր ու լավ մոտիվացիոն գիրք է, կարդալով ընթերցողը կհամոզվի, որ գրքի շնորհիվ կարող է իր կյանքում բազում փոփոխություններ կատարել: Գիրքը կօգնի տեսնել, թե ինչ կա արկղից դուրս»,- շնորհանդեսի ընթացքում ասաց  Շավարշ Կարապետյանը:

«Լաբիրինթոսից դուրս» նոր գիրքը առաջարկում է գործիքներ, որոնք կօգնեն ոչ միայն հարմարվել փոփոխություններին, այլև փոխել սեփական ճակատագիրը: Թարգմանիչն է Նազելի Կարապետյանը: Նա արդեն հասցրել է թարգմանել «Ո՞ւր է իմ պանիրը» բեսթսելերը, ինչպես նաև Սպենսեր Ջոնսոնի ու Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»»: Փաստում է՝ գիրքը թարգմանել է շատ կարճ ժամանակահատվածում: Թարգմանչի խոսքով՝ կարդալով «Լաբիրինթոսից դուրս»-ը, հասկացել է, թե որքան նոր շերտեր է հեղինակը բացահայտում և այդպիսով ամբողջացնում  իր ասելիքը «Ո՞ւր է իմ պանիրը» առաջին գրքի հետ:

Թարգմանիչը գրքի շնորհանդեսին հատված ընթերցեց նաև «Լաբիրինթոսից դուրս» գրքից: Նրա խոսքոքվ՝ հեղինակը իր խորը գաղափարները փոխանցում է ոչ թե փիլիսոփայական բարդ տերմինաբանությամբ, այլ պարզ պատմությունների միջոցով, որոնք առակներ են հիշեցնում:

 

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել