ԻՆՉՈ՞Ւ ՈՒՍԱԱՆՈՂՆԵՐԻՆ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՍԱԱՆՈՂՆԵՐԻՆ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1537

Շատ ուսանողներ գրեթե ամեն տարի հեռնում են հանրապետությունից ու հաջողություններ գրանցում այլ երկրներում։ Այսինքն Հայաստանը ունի բացառիկ մարդկային պոտենցիալ բարձրագույն կրթության ոլորտում,սակայն կրթության համակարգումը և մոդելավորումը մեր երկրում բավարար չափով չի արդարեցնում իրեն։

Մի շարք հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ դրա պատճառները բազաբնույթ են`սկսած կաշառակերությունից մինչև բարեփոխումների հստակ և հուսալի ծրագրերի առկայությունը։

Գրեթե ամենուր կարելի է հանդիպել ուսանողների, ովքեր դժգոհում են իրենց ստացած բարձրագույն կրթությունից, անգամ մայր բուհի ուսանողները չեն թաքցնում, որ թերացումներն ակնհայտ են և իսկապես արտասահմանում ամեն բան ավելի հստակեցված է։

Այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն են ընձեռում լավագույն ուսանողների ավելի կատարելագործվել իրենց փորձի մեջ և հարստացնել գիտելիքների բազան։

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Նազարեթ Դավայանը ամսիներ առաջ «Erasmus» ծրագրի շրջանակներում մի քանի ամսով եղել է Բուլղարիայում։ Բրիտանական համակարգով իրականացվող կրթությունը եղել է շատ արդյունավետ և հետաքրքիր.

«Եթե դիտարկում ենք առավելությունները, ապա, կարող եմ ասել, որ կրթությունը այնտեղ շատ հետաքրքիր էր։ Արտասահմանյան կրթությունը շատ կարևոր է, քանի որ մենք ստանում ենք հնարավորություն`ճանաչելու այլ կրթական մեթոդների արդյունավետությունը»։

Ըստ ծրագրի, յուրաքանչյուր 2 շաբաթում ուսումնասիրությունները անցկացվում են մեկ առարկայի շրջանակներում, որը ուղեկցվում է սլայդ֊շոուներով, վիդեոդիտումներ, ինչպես նաև խմբային աշխատանքների միջոցով.

«Այս ակտիվ գործըթացն ու բոլոր մեթոդները հնարավորություն են տալիս ավելի լավ յուրացնել ստացած գիտելիքը։ Մենք սովորում էինք` վայելելով։ Մինչև հիմա հիշում եմ`բիզնես հաղորդակցության ժամանակ բեմադրում էինք տարբեր երկրներում բարևելու գործընթացը»։

Նազարեթի կարծիքով խմբային աշխատանքները մեծ կարևորություն էին ներկայացնում իրենցից։ Դրանց միջոցով սովորում են աշխատել թիմի հետ և արտահայտել սեփական անհատականությունը։ Անհատականությունից բացի պատասխանատվության զգացում է լինում թիմակիցների առաջ։

Իսկ Արուս Աթանեսյանը, ով սովորում է «սոցիալական աշխատանք»-ի ֆակուլտետում, նույնպես որոշ ժամանակ կրթություն է ստացել Գերմանիայում։

Արուսի խոսքով կան և´ դրական, և´ բացասական կողմեր։

«Ես անցնում էի այնտեղ այն ամեն ինչը, ինչ-որ անցել էի այստեղ Հայաստանում։ Բայց իրենց մոտ այդ նույն բան անցնում էր ինձ հետ երկրորդ կուրսեցին կամ չորրորդ կուրսեցին, ինչը ես արդեն անցել էի այստեղ առաջին կուրսում, իսկ պրակտիկայի առումով այնտեղ շատ-շատ լավ էր։

Այստեղ սովորելու ժամանակը շատ կարճ է,անընդհատ մեկը մյուսին հաջորդում են քննությունները, ինչը հոգնեցնող է`պատմում է Արուսը։

Դասերը այտեղ անց են կացվում 30-40 րոպե տևողությամբ: Իսկ ամենաերկար դասամիջոցը 1 ժամ 30 րոպեն է։

Արուսը փոփոխությունների դեպքում առաջինը կարևորում է փոքր խմբերով դասերի աանցկացումը`10-5, այլ ոչ մինչև 80-100։

Այս առիթով զրուցեցինք ԵՊՀ-ի ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի հետ, ով չժխտեց, որ իսկապես կան թերություններ։

«Ես ինձնից կախված ամեն բան փորձում եմ շտկել, իսկ մյուսների մադին ոչինչ ասել չեմ կարող»։

Իսկ թե ինչով է պայմանավորված ուսանողների`արտասհամանում սովորելու ձգտումը, պարոն Ժամհարյանի կարծիքով` դա իրենց ընտրությունն է, եթե կարծում են`այդպես ճիշտ է, թող անեն այդպես։

 

Մոնիկա Մամյան

3-րդ կուրս

Կիսվել