ԵԳԻՊՏՈՍԻ ԱՅՑԵՔԱՐՏԸ…

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՅՑԵՔԱՐՏԸ…

1338

Երբ զբոսաշրջությունը խթանում է կրոնական, ազգային, սոցիալական, մշակութային և արժեհամակարգային համախմբումը …

Երկնային բոլոր սրբերի տաճարը գտնվում է Շարմ էլ Շեյխում՝ Հին քաղաքի և Նամա Բեյի միջև: Քրիստոնեական տաճարը կառուցվել է 2007-2012 թվականներին: Այն այցելուներին գրավում է հատկապես վառ և շքեղ զարդանախշերով և սրբապատկերներով: Հատկանշական է՝ ողջ տաճարի բոլոր պատկերները, որոնք պատմում են աստվածաշնչյան մի շարք դրվագների մասին, հեղինակել են ընդամենը երկու նկարիչներ: Դա է պատճառը, որ Երկնային բոլոր սրբերի տաճարը համարվում  է նաև գեղարվեստական մեծ արժեք ունեցող սրբավայր: Տաճարում կան նաև արաբերեն թարմանգված աստվածաշնչի օրինակներ, որոնք հասանելի են բոլոր այցելուներին:

Տուրիստական այդ քաղաքի կենտրոնում և հենց տաճարի դիմաց է գտնվում Էլ-Մուստաֆա մզկիթը: Միմյանց տարածքով չզիճող և կողք կողքի կառուցված, գործող այդ երկու կրոնական տաճարները խորհրդանշում են այն ազգային բազմազանությունը և միասնականությունը, որի դրսևորումներին ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Շարմ էլ Շեխում:

Հենց օդանավակայանում մեզ դիմավորեցին եգիպտացի այն երիտասարդները, որոնք պետք է ուղեկցեին մեզ ողջ մեդիա տուրի ընթացքում: Առաջինը, ինչն աչքի է ընկնում տուրիստական այս քաղաքում, դա բնակելի շենքերի բացակայությունն է: Շարմ էլ Շեյխում կառուցված են շուրջ 288 հյուրանոցներ: Քաղաքում ապրում են միայն հյուրանոցների աշխատակիցները:

Թյուրըմբռնում է առաջանում քաղաքի այցելուների մոտ Շարմ էլ Շեյխի հիմնադրման և պատմության վաղեմության շուրջ, քանի որ քաղաքի հենց կենտրոնը կոչվում է Հին քաղաք: Ի զարմանաս մեզ՝ «Air Cairo» ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա-Տուրի» Եգիպտոսում բացառիկ գործընկերոջ` «Red Sea»-ի մեզ ուղեկցող գիդ Ռոմա Շամսը պատմում է, որ քաղաքն ունի ընդամենը 37 տարվա պատմություն:

«Շարմ էլ Շեյխը հիմնադրվել է 1982 թվականին: Այստեղ ապրում եմ մոտ 11 000 մարդ, ովքեր տեղացիներ չեն: Այստեղ առհասարակ չկան տեղացիներ: Շնորհիվ լավ կլիմայի, հարուստ բնական աշխարհի, Կարմիր ծովի հարևանությամբ լինելով՝ քաղաքը վաստակել է հայտնիություն զբոսաշրջիկների շրջանում։ Այն հայտնի է նաև որպես առողջարանային քաղաք, քանի որ այստեղ կարելի է օգտվել արևելյան մերսումներից և եգիպտական յուղերով իրականացվող ծառայություններից: Սա պարզապես դրախտ է ծովային հանգիստը նախընտրողների համար»,- պատմում է Ռոմա Շամսը:

Ակտիվ ժամանցը նախընտրողները այստեղ նույնպես չեն ձանձրանում: Բացի ավազային լողափերում ժամանակ անցկացնելուց, մենք այցելեցինք նաև տեղի հյուրանոցներից մեկի ջրաշխարհ, Կարմիր ծովում զբաղվեցինք ջրասուզմամբ, կվադրացիկլեր վարելով եղանք և շրջեցինք Սինայի անապատում: Կարելի էր պատվիրել նաև այլ էքսկուրսիաներ: Յուրաքանյուր էքսկուրսիա տարբեր և հետաքրքիր էր յուրովի, սակայն ամենից տպավորիչը «Հազար ու մի գիշերներ»
անիմացիոն ծրագիրն էր, որտեղ լուսային և պատկերային զանազան միջոցների, ձիերի, ուղտերի, օձերի և այլ կենդանիների, արևելյան պարերի և հանդերձանքների, դեկորների միջոցով այցելուներին էին ներկայացնում Եգիպտոսի, փարավոնների պատմությունը… Այնտեղ կարելի էր հանդիպել նաև Կլեոպատրային, Թութանհամումին, Նեֆերտիտեին և եգիպտական այլ նշանավորներին…

Եգիպտոսում մեծ նշանակություն ունեն նշանները, պատկերները: Դրանք արտացոլվում են պապիրուսների տեսքով և հնարավորություն են ընձեռնում զբոսշրջիկներիկն իրենց հետ տանել Եգիպտական մշակույթից փոքրիկ մասնիկներ: Սակայն Եգիպտոսից՝ Շարմ էլ Շեյխից հեռացող յուրաքանչյուր ոք իր հետ տանում է նաև արևելյան մեղեդիները, ծովի ալիքներում արտացոլվող արևի շողերը ու գույնզգույն մայրամուտի պատկերը, եգիպտացիների ժպիտները՝ կարճ ժամանակ անց կրկին վերադառնալու սպասումով…

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել