ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻՆ

ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻՆ

1380

Հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձանց ու շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանք, որը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցողների միջազգային օր է հռչակվել 1992թ-ին ՄԱԿ-ի կողմից և նպատակ ունի բարձրացնել հանրային տեղեկացվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց մասին, նպաստել հաշմանդամների պայմանների բարելավմանն ուղղված քայլերին: Կոնվենցիան ապահովում և պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և մշակութային կյանքում։ Այն կոչ է անում ոչ խտրական վերաբերմունքի և հավասարության կրթական, առողջապահական, աշխատանքային, ընտանեկան, մշակութային, սպորտային, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելիս և դատարանների, ոստիկանության և այլ մարմինների հետ հարաբերություններում։
Մինչև 2030 թվական օրակարգը ուղղված է մոլորակի բոլոր  բնակիչների  բարեկեցության ապահովմանը։ Հաշմանդամները կարող են տարբեր բնագավառներում իրենց ներդրումն ունենալ այդ խնդրի լուծման հարցում։

Այս առթիվ փորձեցի զրուցել հոգեբանի հետ՝  պարզելու, թե բացի բարդույթավորման խնդիրը ուրիշ ի՞նչ հոգեբանակն խնդիրների են հանդիպում հաշմանդմություն ունեցող մադիկ: Տիկին Առաքելյանը նշեց, որ հիմնակ խնդիրը գալիս է հասարակության «թարս աչքով» նայելուց, այսինք, երբ մարդիկ չենք ընկալում վիճակը և խնդիր ունեցողին օտարում են իրենց վերաբերմունքով` դա կարող է լինել խղճահարությունից, մինչև ընդգծված վատ վերաբերմունք:Այն հարցին, թե ինչպե՞ս են հոգեբանները աշխատում, որպեսզի հասարակության ներսից վերանա այս խնդիրը, մասնագետը պատասխանեց, որ լավագույն լուծումը կլինի այն, որ հաշմանդամության խնդիր ունեցողները ավելի շատ ներառվեն սոցիալական կյանքի կառուցման մեջ:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմախնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով Ազգային ժողովի այգում  բացօթյա հանդիպում էր կազմակերպել պատգամավորության թեկնածու Զարուհի Բաթոյանը։

Ողջույնի խոսքում տիկին Բաթոյանը նշեց, որ այս օրը առիթ է ևս մեկ անգամ հասարակությանը իրազեկելու հաշմանադամութայն խնդիրներ ունեցող մարդկանց հանդիպած դժվարությունների մասին: Նա հավելեց նաև, որ գաղտնիք բացահայտած չի լինի, եթե ասի որ տարիներ շարունակ Հայաստանում հաշմանդամները զրկված են եղել լավ կրթյունից, աշխատանքից, ազատ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, և այսօրվա հեղափոխությունը հնարավորություն է տալիս նոր դռներ բացել հաշմանդամների առաջ: «Խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան ավելի բարձր հարթակներից խոսել հաշմանդամների խնդիրների մասին, Աժ անցնելու դեպքում նախատեսվում է վերջնական լուծում տալ այնպիսի հարցերին, ինչպիսիք են հաշմանդամների աշխատանքային խնդրի լուծումը, ներառական կրթության խնդրի լուծումը»:

Հնչեցված հարցին, թե ինչո՞ւ  ելույթ սկսվեց ԱԺ բակից, տիկին  Բաթոյանը պատասխանեց, որ այն ունի խորհդանաշական բնույթ, պատճառը նրանում է, որ նախորդ քննարկումներում հաշմանդամության խնդիր ունեցող ոչ մի անձ չի եղել և սա քայլ է, որպեսզի խնդրին ամենամոտ կանգնածը խոսի խնդրի մասին: Եվ շատ կարևոր է, որ մարդիկ մասնակցություն ունենան իրենց վերաբերող օրենքի քննարկմանը: «Ես ուզում եմ արժանապատիվ կյանք ստեղծել հաշմնանդամության խնդիրներ ունեցող մարդկանց համար և, ինչու չէ, ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Այն միջավայրը, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձին՝ ներառում է բոլորին»: Թե որո՞նք են այն  հիմնական խնդիրները, որոնց մինչև այսօր Հայաստնում առնչվում են հաշմանդամները, տիկին Բաթոյանն ասաց, որ հիմնականում շենքային պայմաններն են, տրանսպորտի և կրթության անմատչելիությունը: «Այսօր ունենք անվճար կրթության հնարավորություն, բայց ԲՈՒՀ-ը  դառնում է անմատչելի շենքային պայմաններով, լսողության խնդիր ունեցողների համար դասխոսական մասնագետների պակասով և այլն»:

Այն հարցիս, թե այնուամենայնիվ այսօր ինչն է առավել խնդրահարույց հաշմանդամների համար, պատգամավորի թեկնածուն պատասխանեց, որ դա խտրականության խնդիրն է, հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ ցուցաբերված խտրականությունը պետք է օրենքով ամրագրել:

Զրուցեցի նաև հաշմանդամության խնդիր ունեցող երեխայի ծնողի հետ: Տիկին Կարինեն նկատեց, որ հիվանդնոցներում որևէ արտոնություն չի տրվում, և շատ կուզենար, որ այս հարցը լուծում ստանա: «Մեզ նասկի պետք չի, մեզ ալյուր պետք չի, մեզ պետք ա լուրջ քայլեր, որ էս խնդիրը վերջնական լուծում ստանա: Մեծ ակնկալիքներ ունեմ ստեղծվելիք կառավարությունից»:

Միջոցառման վերջում հավաքվածները իրազեկամն երթ անցկացրեցին Ազգային ժողովից դեպի Հանրապետության հրապարակ:

ՓԱՍՏ. 2018 թվականի հուլիս ամսվա տվյալներով մեր երկրում կա շուրջ 188 հազար հաշմանդամ, որից 8 հազարից ավելին երեխաներ են:

 

Մարիամ Ղազարյան

4-րդ կուրս

 

Կիսվել