«ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ 24 ԺԱՄ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՏՐՈՆ ԳՈՐԾԻ ԱՆԽԱՓԱՆ»

«ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ 24 ԺԱՄ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՏՐՈՆ ԳՈՐԾԻ ԱՆԽԱՓԱՆ»

1153

      1981 թվականի մարտի 7-ին բացված Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի անվտանգության տնօրեն Մուշեղ Բարսեղյանի հետ զրուցեցինք մետրոյի գործառույթների, խնդիրների և ծրագրերի մասին։

-Որո՞նք են Ձեր գործառույթները և ինչպե՞ս են դրանք իրականացվում։

-Ես աշխատում եմ մետրոպոլիտենում որպես անվտանգության գլխավոր վերահսկիչ, և իմ գործառույթն է մաքսիմալ ձևով ապահովել մետրոպոլիտենի անվտանգ երթևեկությունը, ապահովել ուղևորների անվտանգ և պատշաճ տեղափոխումը։ Դրա համար նախատեսված են որոշակի կանոնադրույթներ, մշակված կանոնակարգեր։ Հիմնականում մենք շարժվում ենք մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոններով, որտեղ նախատեսված են բոլոր գործառույթները, այն է՝ մաքսիմալ ձևով ապահովել ուղևորների անխափան, անվտանգ երթևեկությունը։

Ձեր 26-ամյա աշխատանքի ընթացքում հիմնականում ի՞նչ խնդիրների եք բախվել և ինչպե՞ս եք դրանք լուծել։

Հիմնականում խնդիրներըպայմանավորված են աշխատողների՝ ժամանակին, պատշաճ, որակով պլանանախազգուշական աշխատանքների կատարումով։ Մետրոպոլիտենը, ինչպես գիտեք, աշխատում է շուրջօրյա՝ 24 ժամ։ Հիմնականում երթևեկությունը սկսվում է ժամը 07։00֊ից մինչև 23։00֊ն։ Այնուհետև սկսվում են պլանանախազգուշական աշխատանքները, և եթե դրանք չկատարվեն ժամանակին և պատշաճ որակով, ապա առավոտյան երթևեկությունը կաշխատի խափանումներով , հնարավոր է՝ լինեն անսարքություններ, դրա համար հնարավորինս հետևողական է մեր անվտանգ երթևեկության տեսչական խումբը, որը ղեկավարում եմ ես։

Մեր այժմյան տրանսպորտային համակարգի պայմաններում, որքանո՞վ է կարևորվում մետրոյի դերը։

Մենք ականատես եք վերգետնյա տրանսպորտի ամենօրյա վատթարացող վիճակին, խաչմերուկներում խցանումներին, ապա առավել կարևորվում է մետրոպոլիտենի անխափան աշխատանքը։Մետրոն խցանումներից խուսափելու լավագույն միջոցն է։ Մենք հնարավորինս կատարում ենք մետրոպոլիտենում գնացքների երթևեկության միջակայքերի պահպանումը, ուղևորների ժամանակին տեղ հասցնելը։ Առավոտյան նաև նախատեսում ենք լրացուցիչ՝ գրաֆիկից դուրս գնացքներ։ Այս տարի մենք ունեցանք ուղևորների ավելացում։ Տարիներ շարունակ չէր կատարվում մետրոպոլիտենի նախատեսված պլանը, իսկ այս տարի ուրախությամբ պետք է նշեմ՝ մենք կատարեցինք ուղևորահոսքի պլանը։

Ձեր ասածից կարո՞ղ ենք ենթադրել, որ մարդկանց մոտ տենդենց կա մետրոյից ավելի հաճախակի օգտվելու։

Այո՛, որովհետև խցանումները թույլ չեն տալիս՝ մարդիկ ժամանակին հասնեն իրենց աշխատանքի վայրերը և շատերը նախընտրում են մետրոյով երթևեկել։

Մետրոյի անվտանգության հարցը միայն աշխատակիցների վրա չպետք է թողնել, քանի որ ուղևորներն էլ իրենց մասնաբաժինն ունեն։ Ի՞նչ հորդորներ ունեք։

Ինչ խոսք, մետրոպոլիտենի աշխատողների սուրբ պարտականությունն է ամեն ինչ անել մետրոպոլիտենից օգտվող ուղևորների անվտանգությունը , պատշաճ սպասարկումը ապահովելու համար, բայց այստեղ նաև կարևոր է ուղևորների կողմից պահպանել մետրոպոլիտենում գործող կանոնակարգերը, օրինակ՝ ինչպես օգտվել մետրոպոլիտենից, ինչպես բարձրանալ շարժասանդուղքի վրա, վագոններում ինչպես պահել իրենց, չփչացնել շարժակազմի վագոններում ուղևորատար սրահների նստարաննեիը, ամեն ինչ անել, որպեսզի մեր ձեռք բերած մետրոպոլիտենը առավելագույն ձևով պահպանենք։ Նշեմ, որ տարբեր զարգացած երկրներ, օրինակ՝ մեծբալթյան երկրները, որոնք ավելի մեծ հնարավորություն ունեն մետրոպոլիտեն կառուցելու համար, չունեն, իսկ Հայաստանը, լինելով փոքր պետություն, ունի մետրոպոլիտեն։Այդ իսկ պատճառով մենք պետք է սիրով պահպանենք, նաև զարգացնենք մետրոպոլիտենը։

– Եվ վերջում 2019 թվականին կա՞ն ծրագրեր, որոնք կխթանեն մետրոպոլիտենի աշխատանքի բարելավումը։

– Առաջնահերթ ծրագրերն են՝ մետրոպոլիտենի առողջացման, վերականգնման ծրագրերը։ Նշեմ, որ 2008 թվականին ստեղծվել էր այնպիսի մի իրավիճակ, որ մետրոպոլիտենի հետագա շահագործումը դարձել էր ռիսկային, դրա համար նախատեսվեց, մեր ղեկավարության կողմից կազմվեց զարգացման պլան, այդ ժամանակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց մետրոպոլիտեն, հանձնարարվեց ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, ուսումնասիրվեց բոլոր խնդիրները և կազմվեց աշխատանքների պլան։ Ցավոք սրտի, 2009 թվականին ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամը թույլ չտվեց շարունակել այդ աշխատանքները, բայց 2010 թվականին արդեն մետրոպոլիտենի ղեկավարությունը, դիմելով քաղաքապետարանի, այնուհետև կառավարության երաշխավորմանը, առաջին անգամ դիմեց եվրոպական բանկերին, ստորագրվեց պայմանագիր։ Պայմանագրի առաջին և երկրորդ փուլերում կատարվեցին մեծածավալ աշխատանքներ, որոնք հնարավորություն տվեցին 10 տարիների ընթացքում ապահովել անխափան, անվտանգ աշխատանք, հիմա մեր կողմից նախատեսվում է կազմել պայմանագրի երրորդ փուլի ծրագիրը։ Երրորդ փուլի ծրագրերում նախատեսում ենք հետագա զարգացումը, այսինքն՝ գծային տնտեսության, շարժակազմերի, շարժասանդուղքների նորոգման աշխատանքները։ Ինչպես գիտեք, բոլոր այդ սարքավորումները ունեն իրենց շահագործման ժամկետները, դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ ժամանակին արվեն դրանց հիմնանորոգման աշխատանքները։

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

2-րդ կուրս

Կիսվել