«ՏԱՔՍԻ» ՖԻԼՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ՀԱՍԱՎ ԵՊՀ

«ՏԱՔՍԻ» ՖԻԼՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ՀԱՍԱՎ ԵՊՀ

1285

Փետրվարի 25-ին ԵՊՀ էր այցելել «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոս Սամի Նասերին, ով Հայաստան է ժամանել փետրվարի 24-ին MIX FIGHT40 մրցաշարին ներկա գտնվելու համար:

Հանդիպումը տեղի ունեցավ 7-րդ մասնաշենքում՝ Ե.Չարենցի անվան դահլիճում: Դերասանը պետք է գար ժամը 14:00-ին, սակայն ուսանողները դահլիճում սպասում էին դեռ 12:00-ից: Տիրում էր բարձր տրամադրություն, ուսանողները աջ ու ձախ պարային շարժումներ էին անում հնչող երգերի ներքո, այն երգերի, որոնք ներկացաված էին ֆիլմաշարում:

Վերջապես 14:00-ին դերասանը եղբոր՝ Բիբի Նասանիի, PR մենեջերի և թարգմանիչների հետ Չարենցի անվան դահլիճում էր: Հնչեցին տարբեր հարցեր ուսանողների կողմից: Դերասանը հաճույքով, ամեն հարցը փոքր ժպիտով ընդունելուց հետո, տալիս էր լիարժեք պատասխաններ: Ուսանողներից մեկը, ով սովորում է ԵՊՀ ֆրանսերենի բաժնում, ֆրանսերենով տվեց հարցը, ինչը հիացմունք առաջացրեց դերասանի և եղբոր մոտ, որից հետո ուսանողը արժանացավ բարձր ծափահարությունների: Հարցին թե արդյո՞ք դժվար չէ հայտնի լինելը, դերասանը պատասխանեց. «Եթե շրջապատված ես լավ մադկանցով, դա երբեք դժվար չէ»: Այնուհետևհնչեց մեկ այլ հարց, թե հայկական խոհանոցը դուր եկե՞լ է նրանց, դերասանը հարցի պատասխանը թողեց Բիբի Նասերին, ով ասաց, որ չի ուզում վիրավորել հայերին, սակայնֆրանսիական խոհանոցը ավելի լավն է: Այս պատասխանը լսելուց հետո դահլիճում հնչեցին դժգոհության նոտաներ, ինչից հետո Բիբին ասաց, որ կատակում է:

Հանդիպումը ավարտվեց գեղեցիկ, խմբակային սելֆիով Սամիի և Բիբիի հետ:

Մոնիկա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել