«ՓԱԲԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ». ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ՓԱԲԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ». ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

1715

  Ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը  նշում է, որ չնայած տևական ժամանակ եթերում չի երևացել, այնուամենայնիվ չի դադարել զբաղվել երգարվեստով: Համերգներին, հարսանիքներին, ինչպես նաև երգերի վաճառքով չի զբաղվում, քանի  որ երգարվեստն իր համար գումար վաստակելու միջոց չէ:

  Իր հաղորդավարական ունակությունների մասին խոսելիս Ֆելիքսը անկեղծորեն պատմում է, որ Հանրային Հեռուստաընկերությունում աշխատելիս նկատողություններ էր ստանում չսափրված եթեր դուրս գալու և չափազանց ազատ խոսելու համար: «Ես ի վերջո, իհարկե քիչ-քիչ, կարողացա հասկացնել, որ մի քիչ չսափրված լինելը նույնպես կարող է գեղեցիկ լինել: «Սիրո բանաձև» հաղորդումը վարելիս արդեն խնդիրներ չեղան, քանի որ այն ժամանցային էր»:

  Այն հարցին, թե ռեփերն ինչպես է վերաբերվում իրեն գոռոզ և մեծամիտ անվանող մարդկանց, Ֆելիքսը պատասխանեց, որ մարդիկ սիրում են չարախոսել: Վերջինս անկեղծացավ, որ անծանոթ համարներից ստացած զանգերին չի պատասխանում, սիրում է ժամանակի մեծ մասը տանն անցկացնել, ակումբներ հազվադեպ է հաճախում: «Ես քիչ մարդկանց հետ եմ շփվում, իսկ փաբեր, որ փաբերի երկիր Հայաստանն ենք դարձել, ընդհանրապես չեմ գնում: Մարդիկ էլ միանգամից սկսում են մտածել, որ ես ինձ բարձր կամ հեռու եմ պահում, հասարակության մեջ չեմ երևում»:

  Զրույցի ընթացքում Ֆելիքսն անդրադարձավ նաև իր և մի քանի այլ ռեփերների ձևավորած  «Մի քանի հոգի» նախագծի տապալմանը և պատճառներին: Նրա կարծիքով դա անպատասխանատվության արդյունք էր: Նախագծի անդամներից մի քանիսը պարտաճանաչ չէին իրենց գործում:

  Եվս մեկ բացահայտում ռեփերի կողմից. հայտնի խոսքը, որ վերագրվում է Պարույր Սևակին, «Լրբերը սրբեր են դարձել, սերը սրբել են տարել» իրականում ինքն է գրել: Ավելորդ խոսակցություններից էլ խուսափելու համար ուսումնասիրվել է Սևակի պոեզիան և ևս մեկ անգամ ապացուցվել, որ Սևակը նման տողեր չունի:

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել