«ՈՐՈՇԵՑԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

«ՈՐՈՇԵՑԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

1400

Մեր զրուցակիցը դիզայներոճաբան Գեղամ Շերոյանն է:

-Կպատմե՞ք Ձեր և Ձեր գործունեության մասին։

 -Ինձ համար իմ կենսագրությունը սկսվեց իմ առաջին աշխատանքից, որը շատ հետաքրքիր, մի փոքր զավեշտալի պատմություն է: Մի շատ կարևոր առիթի էի հրավիրված, կոստյում հագա և հագուստս պահանջեց թիթեռնիկ։ Քանի որ չունեի համապատասխան ոչինչ, որոշեցի ինքս պատրաստել իմ ձեռքով: Զանգահարեցի հայրիկիս, ով աշխատում էր կահույքի արտադրամասում, և խնդրեցի մի քանի կաշվե լոսկուտներ: Պատրաստեցի, և առիթի ժամանակ բոլորին գրավել էր այդ թիթեռնիկը, այդտեղից միտք ծագեց զբաղվել թիթեռնիկի աշխատանքով: Հենց դա էլ իմ աշխատանքային կենսագրության սկիզբը դարձավ:

Ինչպե՞ս արեցիք Ձեր առաջին քայլերը, և արդյո՞ք եղան խոչընդոտներ:

-Մոսկվա քաղաքում արդեն ստեղծել էի մոտ 80-ից ավել թիթեռնիկներ, որոնք վաճառում էի օնլայն խանութի միջոցով: Որոշ ժամանակ անց որոշեցի վերադառնալ և ստեղծագործել  հայրենի հողում: Տեսակով կենսախինդ եմ և բարդություններին վերաբերվում եմ յուրովի: Յուրաքանչյուր բնագավառում խոչընդոտներն անխուսափելի են: Դրանք հաղթահարել եմ և քայլել առաջ:

Ինչպե՞ս եք հաղթահարել դժվարությունները:

-Հաղթահարել եմ իմ նպատակասլացությամբ, պատրաստակամությամբ, ուժեղ կամքի և մեծ ցանկության շնորհիվ:

Կա՞ այնպիսի հայտնի դիզայներոճաբան, ով Ձեզ համար միշտ օրինակ է եղել:

-Բնականաբար, հետևում եմ նորաձևության տենդեցներին, դա է պահանջում իմ մասնագիտությունը, բայց կուռքեր չունեմ: Կրկնօրինակելու սովորությունը ինձ համար անընդունելի է: Յուրաքանչյուր աշխատանք ծնվում է իմ երևակայության շնորհիվ:

Կասե՞ք այն խնդիրների մասին, որոնք կան հայկական նորաձևության մեջ:

-Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, երևբևիցէ չեմ քննարկել կամ քննադատել իմ գործընկերներին: Զբաղվում եմ տղամարդկանց նորաձևությամբ, կանանց համար զգեստ կամ որևիցէ աքսեսուար պատրաստելը ինձ համար հոբի է, կարելի է ասել մրցակից չունեմ մեզանում:

Ամեն դեպքում ի՞նչը կփոխեիք հայնորաձևության մեջ:

-Ամեն մեկս ստեղծագործում ենք յուրովի:

Որո՞նք են երիտասարդների սխալները հագուստ ընտրելու և կրելու մեջ:

-Կարծում եմ՝ կան շատ սխալներ, որը պայմանավորված է մարդկանց մտքի ազատության բացակայությամբ: Բնավ չեմ ուզում վիրավորել մեր երիտասարդներին, նկատելի է, որ դարձել են էլ ավելի համարձակ և ճաշակով:

Եվ վերջում, խոսենք 2019-ի մոդայիկ գույների և թրենդների մասին:

-2019-ը բարդ և վառ գույների համադրություն է։ Կարմիր, դեղին, փիրուզագույն, մանուշակագույն, գարչիցա և այլն: Մոտ 15 երանգներ:  Հնարավորինս քիչ աքսեսուարներ հագուստի վրա: Սա շատ հաճելի է աչքին:

Հարցազրույցը՝ Ջեմմա Նուրիջանյանի

4-րդ կուրս

Կիսվել