ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ

ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ

1069

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի մի խումբ ուսանողները «Ժուռնալիստի վարպետություն» առարկայի շրջանակում հերթական անգամ այցելեցին Ազգային ժողով:

Այս անգամ այցելության նպատակը ԱԺ պագամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպումն էր:

ԱԺ պագամավորը ուսանողներին ներկայացրեց լրագրողական ոլորտում իր անցած ճանապարհի մասնրամասները, խորհուրդներ հղեց իրավական ոլորտ լուսաբանելու համար և մատնանշեց այն թերությունները, որոնք հաճախ հանդիպում են ոչ պրոֆեսիոնալ լրագրողների և որոշ ԶԼՄ-ների աշխատանքում:

«Իրավական ոլորտ լուսաբանելը իր կարևորությամբ և դժվարությամբ էապես տարբերվում է այլ ոլորտներ լուսաբանելիս: Այստեղ լրագրողը գործ ունի մարդկային ճակատագրերի, նուրբ զգացմունքների և մարդկային ապրումների հետ: Հմուտ լրագրողը, ով ստանձնում է այս պատասխանատվությունը, պետք է զսպի իր էմոցիաները և կողքից նայի, ներկայացնի իրողությունը ընթերցողին հնարավորինս օբյեկտիվորեն»,- կարևորեց Նաիրա Զոհրաբյանը:

Մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զոհրաբյանը մինչ քաղաքական գործունեություն ծավալելը երկար տարիներ աշխատել է որպես լրագրող «ԱՐ» հեուստաընկերությունում, «Հայք»  և այլ պարբերականներում: Շուրջ 11 տարի որպես լրագրող աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Մասնագիտական գործունեությանը, կին քաղաքական գործչի առջև ծառացած մարտահրավերներին, խոչընդոտներին անդրադառնալուց հետո՝ ուղանողները Նաիրա Զոհրաբյանին հղեցին հարցեր, որոնք առնչվում էին իրավական ոլորտի արդիական խնդիրներին: Համաներումից մինչև քրեակատարողական հիմնարկների խնդիրներ, ցմահ ազատազրկվածներ, արդարադատություն  և խոսքի ազատություն. թեմաների այս լայն շրջանակով քննարկումն ամփոփվեց հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով:

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել