ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑԵՑԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑԵՑԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

951

Մարտի 23-ին, Իսպանիայում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում մասնակցեցին 25 պետությունների պատվիրակություններ:

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները՝ ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, փայլուն հաջողություններ գրանցեցին՝ զբաղեցնելով հետևյալ հորիզոնականները. 3 մարզիկներ դարձան ոսկե մեդալակիրներ՝ Վահագն Հակոբյան, Մաքս Վլասյան, Անդրանիկ Ստեփանյան: Դավիթ Կարապետյանն ու Արման Հովսեփյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: Սրտանց շնորհավորում ենք մեր երկրի պատիվը բարձր պահողներին՝ գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր բարձունքների նվաճում:

Մարիամ Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել