ԽՈՋԱԼՈՒԻ ՄԻՖԸ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԽՈՋԱԼՈՒԻ ՄԻՖԸ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2877

Սալման Աբասով, Խոջալուի 66­ամյա բնակիչ. «Տեղի ունեցած ողբերգությունից մի քանի օր առաջ հայերը ռադիոկապով բազմիցս հայտնել էին մեզ, որ քաղաքը պիտի գրավեն, և պահանջում էին, որ մենք այն լքենք: Խոջալուում տևական ժամանակ ուղղաթիռներ չէին իջնում, եւ պարզ էր, որ ոչ ոք մեր ճակատագրի մասին չի մտածում, որ այն որեւէ մեկին չի հետաքրքրում: Գործնականում ոչ մի օգնություն չստացանք: Ավելին, երբ հնարավոր էր քաղաքից դուրս բերել կանանց, երեխաներին ու ծերերին, մեզ համոզեցին, խոստացան, որ շուտով ձեռնարկվելու է Ասկերանը գրավելու ևԽոջալուի շրջափակումը ճեղքելու ռազմական գործողություն: Բանը դրան չհասավ… ինչո՞ւ մեզ խաբեցին, ինչի՞ համար զոհվեցին մեր երեխաները, դրա համար ո՞վ է պատասխան տալու»:

Ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի խոսքերով Դերեբեյում իրենց դիրքից 700 մետր հեռավորության վրա ավելի քան 50 ցաքուցիր դիակ կար: Նրա համար այդպես էլ դող հարուցող հանելուկ մնաց այն, որ դիակների մեջ ադրբեջանցի  10 քաղաքացի անհոգ ման էին գալիս:

Խոջալուի քաղաքապետ  Էլման Մամեդով . «Փետրվարի  25-­ի ժամը 20:30­-ին հաղորդում ստացվեց, որ թշնամու տանկերն ու զրահամեքենաները քաղաքի շուրջը մարտական դիրքեր են զբաղեցնում, ինչը մենք ռադիոկապով հայտնեցինք բոլորին: (Ի դեպ, դեռևս փետրվարի 24-­ին ես զանգահարեցի Աղդամ և հաղորդեցի, որ հայ մարտիկներից մեկը, որին բռնել էինք, տեղեկացրել է մոտալուտ հարձակման մասին… ոչ մի արձագանք): Ես խնդրեցի ուղղաթիռներ ուղարկել, որպեսզի դուրս բերենք ծերերին, կանանց ու երեխաներին: Օգնություն այդպես էլ չեկավ..․

«Խոջալուի  դեպքերը » հետաքննող հանձնաժողովի  ղեկավար  Ռամիզ  Ֆաթալիևի խոստովանությամբ, Բաքվի իշխանությունները բնակիչներին շրջափակված քաղաքում դիտմամբ են թողել և չեն տարհանել. «Համարվում էր, որ եթե բնակչությանը տարհանեինք, ապա դրանով իսկ հայերին կհրավիրեինք զբաղեցնել ավանը: Այսինքն՝ հայերին ինքներս դրդեցինք հարձակման: Նույնիսկ Անվտանգության խորհրդի անդամները գիտեին, որ հայերը չեն կարող իրականացնել ցեղասպանությանը հարիր գործողություն: Կարծում էին, որ եթե ժողովուրդն այդտեղից հեռանա, մենք կհանձնենք Խոջալուն»: Այնինչ, ըստ ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի, տարհանել են միայն ընտանի անասուններին և որոշ ադրբեջանցիների, մինչդեռ մսխեթցի թուրքերը թողնվել են բախտի քմահաճույքին:

Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբով. Նախագահին վարկաբեկելու համար ինչ-­որ ուժ էր գործում: Չեմ կարծում, որ նման իրավիճակներին շատ հստակ ու բանիմացությամբ վերաբերվող հայերը կարող էին թույլ տալ ադրբեջանցիներին իրենց ֆաշիստական գործողություններում մերկացնող փաստաթղթեր ստանալ: Կարելի է ենթադրել, որ ինչ­ որ մեկը շահագրգռված էր, որպեսզի հետո այդ կադրերը ցույց տրվի ԳԽ նստաշրջանում՝ իմ անձը պահելով այդ ամենի կիզակետում: Եթե ես հայտարարեմ, որ դա եղել է ադրբեջանական ընդդիմության մեղքով, կարող են ասել, թե ես նրանց զրպարտում եմ: Բայց դատողությունների ընդհանուր ֆոնը այնպիսին է, որ հայերը, այնուամենանիվ, մարդկանց հեռանալու համար միջանցք էին թողել: Էլ ինչո՞ւ պիտի նրանք կրակեին: Այդ նույն տեղում՝մոտակայքում, տեղակայված էր Աղդամի խմբավորումը, որը պարտավոր էր անընդհատ հետեւել իրադարձությունների զարգացմանը: Հենց տեխնիկան շրջապատեց Խոջալուն, հարկավոր էր բնակչությանը տարհանել: Ավելի վաղ ես նման հանձնարարական տվել էի Շուշիի առիթով. տղամարդկանց թողնել, իսկ կանանց ու երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրենք. նրանց պետք է փրկել: Իմ վարմունքը օբյեկտիվ էր ու աներկբա, ես նման հանձնարարականներ տվել եմ, բայց ինչու Խոջալուում դա չկատարեցին, ինձ համար պարզ չէ: Ես, ի դեպ, այդ միջոցում մի քանի անգամ խոսել եմ Մկրտչյանի՝ ԼՂՀ ԳԽ նախագահի հետ. «Դուք փռել եք հազարավոր մարդկանց, մեզ դիակները դուրս բերելու հնարավորություն տվեք»: Բայց նա պատասխանեց, թե՝ ոչ մի դիակ չի կարող լինել, մեր մարդիկ նրանց մոտ են, կերակրում են, թեև սննդամթերքը չի բավարարում, և պատրաստ ենք նրանց բաց թողնել՝ փոխանակելով մեր պատանդների հետ»:

Խոջալույում կատարված իրադարձությունների վերաբերյալ իր սեփական տեսակետը մեկնաբանելու պատճառով ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը 2007 թ-ին, ձերբակալվել է 4 տարի ժամկետով: Նա դեռևս մնում է իր այն տեսակետին, որ Խոջալուի սպանությունների համար պատասխանատու են ադրբեջանցի, այլ ոչ թե հայ զինվորները, ինչպես դա ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ֆաթուլլաևը նշում է, որ Ադրբեջանում գործող բռնատիրական վարչակարգը փորձում է օգտագործել«Խոջալուի իրադարձությունները» իր քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործում:

  • Նյութում առկա տեղեկատվությունը վերցված է  «Ի՞նչ է պատահել Խոջալուում» գրքից և http://xocali.net/ha/index.html  կայքից:

Ջուլիա Գասպարյան

3-րդ կուրս

Կիսվել