ԵԹԵ ԳԻՐՔԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱ, ՖԻԼՄԻ ԿՎԵՐԱԾՎԻ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ԵԹԵ ԳԻՐՔԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱ, ՖԻԼՄԻ ԿՎԵՐԱԾՎԻ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

992

Մարտի 30-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Поцелуй пьяной обезьяны» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել ռեժիսորի և «Անտարես» հրատարակչության համագործակցության արդյունքում։

 «Այսօր ձեզ ենք ներկայացնում շատերիդ արդեն հայտնի Մհեր Մկրտչյանին ոչ թե որպես ռեժիսոր, այլ որպես գրող»,- ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

Անդրադառնալով իրենց համագործակցությանը` ընդգծեց, որ դա հետաքրքիր փորձառություն էր։ Գրքի վառ գույներով շապիկի հեղինակը Վիտալի Ասրիևն է։

Վիպակի բովանդակությանը, գաղտնիքներին, կերպարներին անդրադարձ չեղավ պատճառը՝ ընթերցողների հետաքրքրությունը մեծացնելն էր։ Փոխարենը՝ Մհեր Մկրտչյանը նախընտրեց կիսվել ներկաների հետ իր տպավորություններով։

Չթաքցնելով հուզմունքն` ասաց. «Շնորհակալ եմ ձեզանից այստեղ լինելու համար։ Եթե գիրքը հաջողություններ ունենա, անպայման ֆիլմի կվերածվի»։

 Գրատանը հավաքվել էին ոչ միայն ընթերցասերները, այլ նաև գրողի հարազատները, ընկերները, հայտնի և ճանաչված դեմքեր։

Էլինա Ասատրյան

4-րդ կուրս

Կիսվել