ԴԵՊՐԵՍԻԱՆ ԳԱՐՆԱՆ ՖՈՆԻՆ

ԴԵՊՐԵՍԻԱՆ ԳԱՐՆԱՆ ՖՈՆԻՆ

1226

Գարնան ամիսներին շատ մարդիկ ունենում են հոգեվիճակի և ինքնազգացողության փոփոխություն: Այս երևույթը ընդունված է անվանել գարնանային դեպրեսիա: Շատերը պնդում են, որ դա կապված է անարև և անկայուն եղանակի հետ, ինչի արդյունքում մարդու մոտ սկսվում է հոգեկաբանական տագնապ, ճնշման տատանումներ։

 Հոգեբան Աննա Բադալյանն ասաց, որ ինքը, որպես մասնագետ, դեմ է այն համոզմանը, որ մարդկանց մոտ կարող է սկսվել գարնանային դեպրեսիա։ Հայերիս մոտ, մանավանդ, չկա հենց այդպիսի դեպևեսիա, քանի որ մեզ համար գարունը եղել ու մնում է ուրախությունների, հարսանիքների, ծաղկունքի ժամանակաշրջան: 

Ի հակադրություն սրա՝ ըստ հարցման՝ հատկապես մարտ ամսին հայերի մոտ, երբ եղանակը չափազանց անկայուն է, լինում են տրամադրության անկում, տանը մնալու, անկողնում պառկելու, թեյ խմելու և ոչինչ չանելու ցանկություն:

Որքան էլ հոգեբանները մերժում են գարնանային ընկճախտը, բժիշկները փաստում են, որ գարնան սկզբին հատկապես, եղանակային կտրուկ փոփոխությունների արդյունքում ֆիզիկական անհանգստությունները նկատելի են մարդկանց մոտ։ Բժիշկ Նարեկ Սիմոնյանն փաստում է, որ հատկապես հիպերտոնիկ մարդիկ պետք է գարնան ամիսներին հաճախ անցնեն բժշկական ստուգումներ։ Փոփոխական եղանակի հետևանքով նրանց մոտ առաջանում է զարկերակային ճնշման խախտում։ Բժիշկը հորդորում է այս ամիսներին ավելի համակարգված սնվել, քանի որ դա կարող է ազդել և° ճնշման, և° ալերգիաների առաջացման վրա։ Գարնանը ալերգենները ակտիվանում են, օրգանիզի հանդեպ պետք է ավելի հետևողական լինել։   

Աննա Բադալյանը խորհուրդ տվեց, որ եթե, այնուամենայնիվ, կա դեպրեսիա, կարելի է դրա դեմ պայքարել ինչ-որ մի նոր բան սկսելով, ֆիզիկական ակտիվությամբ, ունենալ լավ տրամադրվածություն, շատ կարդալ, հետաքրքրվել, զարգանալ, ամեն մանրուքի մեջ նկատել գեղեցիկը, վայելել կյանքի բույրը, գույներով լցնել ակնթարթը, և այս դեպքում դդեպրսիայի մասին խոսք լինել չի կարող:

Լիլիթ Բոխյան

4-րդ կուրս

Կիսվել