Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված են հղիության արհեստական ընդհատումները։ Հայաստանում ընդհատումները կատարվում են մեծամասամբ երեխայի սեռով պայմանավորված։ Հայ ծնողները հիմնականում ցանկանում են տղա երեխա ունենալ, իսկ արհեստական ընդհատումները աղջիկ երեխայի դեպքում հիմնականում արվում են, եթե երեխան ընտանիքի 3-րդ կամ 4-րդ զավակն է։
Սակայն պետք է փաստել, որ 2017 թվականի տվյալներով նկատվել է դրական միտում։ Եթե 2000 թվականին գրանցվել է հարաբերակցություն 100 աղջիկ երեխայի հաշվով 1/2 գործակցով տղա երեխա, ապա 2017 թվականին այդ ցուցանիշը եղել է 1/1։ Աշխարհում սրա լավագույն ցուցանիշը 1/05-ն է, ուստի նկատելի է, որ մեր երկրում այս իմաստով խնդիրն առկա է։
Այս խնդրի մասին խոսեցինք Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանի հետ, ով նշեց, որ Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումները առավել շատ գրանցվում են Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերում։ Նա նշեց, որ այժմ ՀՀ քաղաքական դաշտում բուռն քննարկումներ են գնում այս խնդրի լուծման կապակցությամբ, մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում հատուկ քաղաքականություն է մշակվում գենդերային քաղաքականության ուղղությամբ։ Սիմոնյանի խոսքով, սակայն, սա այն պրոբլեմն է, որի լուծման համար պետական քաղաքականությունը չունի ուղիղ գործիքներ, քանի որ պետությունը ընտանիքի կազմավորման հարցերում միջամտություն ունենալ չի կարող, բայց 12 շաբաթականից 22 շաբաթական հղիությունների արհեստական ընդհատումը արգելված է դե յուրե։
Խնդրին անդրադարձավ նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, ում խոսքերով մինչև 2060 թվականը Հայաստանում արհեստականորեն չի ծնվի 93․000 աղջիկ, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը կնվազի 80․000-ով, որը Հայաստանի 2,05 տարիների բնակչության աճի թվաքանակն է։ Նույն միտումով հարևան Ադրբեջանի բնակչությունը կնվազի 100․000- ով։
Հայաստանում միջին տարիքը, երբ տղաների ու աղջիկների քանակը համարյա հավասար է՝ 22- ն է, ինչիս հետո տարբեր պատճառներով տղամարդկանց թիվը կտրուկ նվազում է։ Ըստ վերջին տվյալների 55․600 տղամարդ վերջին տարիներին լքել է Հայաստանը։
Վերջին շրջանում տարբեր քարոզչությունների, սոցիալական գովազդների արդյունքում հայ հասարակության մեջ նվազել է տղա երեխայի նախապատվությունը։ Ծ․Հարությունյանը հորդորեց առողջ ապրելկերպ և պատասխանատու սեռական կյանք․ սրա արդյունքում կավելանան ծնելիությունը և բնակչության քանակը, կպակասի անպտղության ցուցանիշը։
Լիլիթ Բոխյան
4-րդ կուրս