ԱՊՐԻԼԻ 1-Ը ԵՐԳԻԾԱՆՔԻ ՕՐ

ԱՊՐԻԼԻ 1-Ը ԵՐԳԻԾԱՆՔԻ ՕՐ

1321

«Երկար տարիների պատմություն ունեցող քաղաքական հումորը ագրեսիայի արտահայտման յուրատեսակ դրսևորում է»,-ասաց «Հենարան» մամուլի ակումբի հյուր, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը։

Երգիծանքի օրվա առթիվ նա կարևորում է հումոր (երգիծանք) և հեգնանք (սարկազմ) հասկացությունների տարբերությունը։ «Հեգնանքի վերածված հումորը հիմնականում դժգոհության, վրդովմունքի, նույնիսկ ատելության արտահայտման միջոց է»,-ասաց նա։

Նրա պնդմամբ՝ քաղաքական հումորը մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա. «Քաղաքական սուր հումորներով աչքի էր ընկնում հատկապես Սերգեյ Դանիելյանը, ում հիմնած կուսակցությունը («Քաղաքական ակտիվ քայլ») այն շրջանում հստակ ընդգծում էր իշխանությունների հանդեպ ունեցած նեգատիվ վերաբերմունքը։ Դժգոհության, վրդովմունքի, նույնիսկ ատելության արտահայտման միջոց է»,-ասաց նա։

Հոգեբանի պնդմամբ՝ քաղաքական հումորը կանխորոշիչ ուժ ունի, որքան շատ է ժողովուրդն ատում իշխանություններին, այնքան ավելի սուր են դառնում դրանց վերաբեյալ հումորները։ Այս պարագայում, որպես իշխանությունների հանդեպ իրական վերաբերմունքի արտացոլում, կարևորվում են ոչ թե ընդդիմության կողմից արված, այլ ժողովրդածին հումորները։

Հումորի միջոցով վերաբերմունքի ազատ արտահայտման հնարավորությունը հոգեբանը երգիծական դեմոկրատիայի արդյունք է համարում։ «Ամենասուր հումորներն ու քննադատությունները հնչել են Սերժ Սարգսյանի հասցեին։ Որքան էլ զարմանալի թվա, հենց այդ շրջանում է երգիծական հումորն առավել ազատ եղել»,-նշեց հոգեբանը։ Նրա խոսքով՝ իշխանությունների լուրջ վերաբերմունքը քաղաքական հումորի նկատմամբ կարող է անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու միջոց դառնալ։

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել