ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԻՑ

ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԻՑ

1096

Ճարպակալումն համարվում է 21-րդ դարի հիվանդություններից մեկը։ Մարդիկ տառապում են դրա դեմ պայքարելով, իսկ հարցն ավելի է սրվում, եթե հիվանդությունը սպառնում է երեխաներին։

Ըստ հետազոտությունների՝ ճարպակալումն ամբողջ աշխարհում երիտասարդացել է, ինչի արդյունքն են անառողջ սնունդը, նստակյաց, ոչ ակտիվ կյանքը, անկանոն քունը։ Հիմա ավելրոդ քաշով տառապող երեխաների թիվը կտրուկ աճել է, ինչի հետևանոքավ էլ առաջ են գալիս ավելի ծանր հիվանդություններ։

  Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը փաստեց, որ Հայաստանում վերջին տասնամյակում իսկապես ավելացել են ավելորդ քաշով երեխաները։ Հատկապես ինտենսիվ աճի շրջանում երեխաների մոտ առաջանում են նյութափոխանակության խանգարումներ։ Բժիշկ-դիետոլոգի խոսքով, այս խանգարումնեը, բացի նրանից որ կենսաբանական են, նաև առաջանում են սխալ սովորությունների հետևանքով․արագ սնունդը ճիշտ նյութափոխության թշնամին է, ինչը, ցավոք, դեռահասների շրջանում շատ տարածված է։ Ինչ վերաբերում է ժառանգական նախատրամադրվածությանը, նա ասաց, որ սա շատ կարևոր գործոն է, և նման նախատրամադրվածությամբ երեխաների հանդեպ ծնողրներն էլ ավելի ուշադիր պիտի լինեն, հետևեն սննդին ու ամենակարևորը հետևեն նրանց ակտիվ կենսակերպին։ Եվս մի կարևոր խորհուրդ դիետոլոգի կողմից․ եթե երեխան փոքր տարիքում չի ուզում ուտել, պետք չէ համոզել նրան կամ ստիպել, առողջ երեխան ուտում է այնքան, որքան օրգանիզմը զգում է դրա պահանջը։

 Ֆիթնես մարզիչ Դավիթ Երեմյանը փաստեց, որ շատացել են իր մոտ նիհարելու նպատակով հաճախող երեխաները։ Ըստ նրա, սա դրական տենդենց է հայ ծնողների մոտ։

 Ճարպակալումն ունի հոգեբանական արմատներ։ Հաճախ այն երեխաները, որոնք անտեսվում են, կամ չափից շատ են ուշարության արժանանում, ունենում են սթրեսներ, վախեր, փորձում են ինքնապաշտպանվել համեղ սնունդի միջոցով։ 21-րդ դարում ծնողները շատ են ծանրաբեռնում երեխաներին, ինչն էլ  հավելյալ դեպրեսիայի պատճառ է։ Հոգեբան Աննա Բադալյանը բացատրեց, որ երեխան սթրեսների ու վախերի ժամանակ  սկսում է կախվածություն ունենալ սննդից և իր երջանկությունը կապում է ուտելիքի հետ․  խնդրին այն է որ նա չի կարողանում կանգ առնել ու վերահսկել իրեն։      

 Այsտեղ կարևոր է ծնողների աջակցությունը։ Նրանք պետք է ավելի ուշադիր լինեն երեխայի վարքին, հետևեն սննդային սահմանափակումներին, գտնեն նրա համար սիրելի զբաղմունք։

Լիլիթ Բոխյան

4-րդ կուրս

Կիսվել