ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐ

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐ

2379

Վերջին 20 տարիներին Հայաստանում թափառող շների խնդիրը բավական սրացել է։ Թափառող շների առկայությունը բարդ հիմնախնդիր է  զարգացող շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում։ Թափառող շները  հանդիսանում են հակասանիտարական վիճակի, աղմուկի, բնակիչների դժգոհության, ճանապարհային պատահարների  պատճառ: Ընդհանուր առմամբ,  թափառող շները հանրային առողջապահության և անվտանգության  հիմնական սպառնալիքներից են:

Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ վերջին տասը տարիներին Հայաստանում թափառական շների թվաքանակը աճել է գրեթե եռակի` 20000–ից հասնելով 40000–ի, ապա՝ 50000-ի։  Հավելենք, սակայն, որ կենդանաբույծների  համաշխարհային ծառայության (WBS) տվյալների համաձայն՝ Հայաստանում թափառող  շների թվաքանակը չի կարող գերազանցել 5000-ը։

Կենդնիների պաշտպանությամբ զբաղվողների  կարծիքով  խնդիրը առավել բարդնաում է կենդանիների մասին օրենսդրական բացերի պատճառով:    Հայաստանում թափառական կենդանիների պաշտպանության վերաբերյալ չկա ոչ մի օրենսդրական կարգավորում։ Հիմնախնդրի լուծման վերաբերյալ միակ ընդունված փաստաթուղթը քաղաքի ավագանու որոշումն է:

Երևանաի քաղաքապետարանից  տեղեկացնում են, որ  քաղաքապետարանը թափառող շների խնդրով միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Խնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը նշում է, որ բիզնես նպատակները զրոյացնելու համար որոշում է ընդունվել՝ թափառող  շների հարցով  կզբաղվի քաղաքապետարանի ներքո գործող կազմակերպություն:

2019 թվականի փետրվարի 12-ի Երևանի քաղաքապետարանի նիստում վերոհիշյալ ծրագիրը քննարկվել է և ընդունվել քաղքապետի կողմից: Ապագյում աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, ստերջացման, համարակալման և պահպանման նպատակով: Բացի այդ, գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում: Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը: 

Զարա Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել