ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ 150 ԱՄՅԱԿԻՆ

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ 150 ԱՄՅԱԿԻՆ

1702

Ապրիլի 11-ից 15-ը Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում տեղի է ունենում  արվեստի «Վերածնունդ» 11-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրվաած է Կոմիտասի 150 ամյակին։ Մրցույթ-փառատոնին մասնակցում են ինչպես Երևանի ու մարզերի  երաժշտական դպրոցների  աշակերտներ, այնպես էլ եզդիներ ու Արցախից և այլ երկրներից ժամանած մասնակիցներ։ Փառատոնն իրականցվում է մի քանի փուլերով՝ ըստ երաժշտական գործիքների։ Մասնակիցների թվում են տարբեր տարիքի աշակերտներ, ովքեր ժյուրիին հիացմունք են պատճառում։ Ժյուրիի կազմը ևս բազմազան է․ նրանց թվում են հայ և ռուս մասնագետներ։

Նարիա Պապիկյանը, ով Ղազարոս Սարյանի արվեստի դպրոցի ուսմասվարն է, ժյուրիի ամենապահանջկոտ անդամներից է, ըստ նրա, փառատոնի շրջանակներում ամեն օր իր համար մի նոր բացահայտում է լինում, ու դա իրեն իսկապես հիացնում է։ Չնայած փառատոնը դեռ չի ավարտվել, բայց Պապիկյանի սպասելիքներն արդարացված են։

«Ես հատկապես խրախուսում եմ սահմանամերձ գյուղերից եկած երեխաներին, քանի որ նրանք իրոք հերոս են, որ կարողանում են այդ պայմաններում ստեղծագործել»,- ասաց Նաիրա Պպապիկյանն  ու հավելեց,- «Մրցույթ ասվածը ոչ թե հաղթանակն է, այլ այն շփումը, որ երեխաներն ունենում են ոլորտի մասնագետների հետ,  ու ստանում են նոր գիտելիքներ»։

Գագիկ Հակոբյանը Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սան է։ Նրա համար  այս մրցությն առաջինը չէր, նա մասնակցել է նաև  «Արտ մյուզիք» փառատոնին ու կարողացել է գրավել առաջին տեղը։ Շվիահար Ավետ Ղարիբյանը, եկել էր Վարդենիսից՝ մասնակցելու իր առաջին մրցույթ փառատոնին՝ նվագելով շվի։ Ըստ Ավետի՝ իր համար կարևոր է ոչ թե հաղթանակը, այլ այն գիտելիքները, որոնք ստանում է այս օրերի ընթացքում։ 

Մրցույթ-փառատոնի արդյունքները կհրապարակվեն ապրիլի 15-ին։

Լիլիթ Բոխյան

4-րդ կուրս

Կիսվել