Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ի առավոտյան Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակից կազմակերպվել էր երթ՝ դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ կատարվեց ծաղկադրման արարողություն՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Երթին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները, ուսանողները, աշակերտները և համայնքի այլ բնակիչները։
Հուշակոթողի մոտ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը զոհվածների համար սուրբ նահատակների հիշատակության տոն կատարեց։ Նախօրեին Կապանում անցկացվել էր ջահերով երթ՝ դեպի Բաղաբուրջի հուշահամալիր։
Սոնա Սողոմոնյան
2-րդ կուրս