«ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ»

«ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ»

1092

New Mag-ը ներկայացնում է թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» Թալեաթ փաշայի հեռագրերը գրքի հայերեն թարգմանությունը։ Այս գրքի ամերիկյան հրատարակությունը Աքչամը ներկայացրել է ցեղասպանագիտական ամենահեղինակավոր կենտրոններում։ Այն գիտական աշխատություն է, որում կա և՛ հումոր, և՛ ողբերգություն, կան իրադարձությունների յուրովի մեկնաբանություններ այն մարդկանց կողմից, ովքեր տեսել են ցեղասպանությունը։

Թալեաթի հեռագրերը փրկագնվել են Արամ Անտոնյանի ջանքերով, ով, կաշառելով փաշայի հարբեցող օգնականին, ձեռք է բերել արժեքավոր փաստաթղթերը և անգամ հրատարակել մի մասը՝ արժանանալով Թուրքիայի կատաղի դիմադրությանը։ Հիմա Աքչամը պատմաբանի բացառիկ բարեխղճությամբ ներկայացնում է արժեքավոր պատմական փաստերը։

New Mag-ի թիմը ջանացել է անկորուստ ներկայացնել պատմաբանի բացառիկ աշխատանքը։ Գիրքը թարգմանել է Անդրանիկ Իսայելյանը, որը նրա թարգմանական առաջին փորձն է, աշխատել է և՛ անգլերեն և՛ թուրքրեն տարբերակների հետ, բայց նշում է՝ գլխավոր դժվարությունը էմոցիոնալ սթրեսը հաղթահարելն էր․ «Այն նկարագրությունները, որոնք վերաբերվում էին հայ որբերի չարչարանքներին, դա ուղղակի սարսափելի էր, շատ բարդ էր ինձ հոգեբանորեն։ Ես միշտ խուսափել եմ նման նկարագրություններ կարդալուց, իսկ հիմա ես ուղղակի հարկադրված էի դրանք կարդալ և ոչ միայն կարդալ, այլ նաև թարգմանել ամեն բառը և հետևաբար ամեն անգամ վերապրել այդ զգացողությունները»։

Թալեաթի սպանության հրամաններով Աքչամը ցեղասպանության անժխտելի իրողությունը վերադարձնում է միջազգային օրակարգ՝ սպասելով Թուրքիայի արձագանքին։ Ի՞նչ է անելու Թուրքիան այս անգամ։

Սոֆի Սողոյան

4-րդ կուրս

Կիսվել