ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐ

ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐ

1007

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացնում են եռամսյա անվճար փորձաշրջան: «Ռեստարտ» ուսանողական   նախաձեռնությունը հիմադրվել է նախորդ տարի փետրվարի հինգին: Որոշեցին ստեղծել ուսանողական հարթակ, որը  կբարձրացնի խնդիրները և բացի բարձրաձայնելուց  նաև կառաջարկի և կփորձի գտնել խնդիրներին  լուծումներ։ Նախաձեռնության հիմք են հանդիսացել «Հանուն գիտության զարգացման երկու»  նախաձեռնությունները: Ունեն իրենց մանիֆեստը, և շարժվում են ըստ այդ մանիֆեստի: Հիմնադիր Գարիկ Միսկարյանը հիշում է, որ առաջինը բարձրացրած հարցը  տարրական սանիտարական խնդիրն էր, որի համար էլ որոշների կողմից հեգնանքի արժանացան: Փորձեցին լուծել խնդիրները, բայց այդպես էլ համակարգային լուծումներ չտրվեցին:

 Ըստ նրա՝ կա երկու կարևոր խնդիր՝  բուհ-աշխատաշուկա կապը, ինչպես նաև ուսանողական տարիների ընթացքում գործնական գիտելիքներ ստանալու լուրջ խնդիրը․ իրենք փորձել են դառնալ կապող օղակ:

Այսպիսի փորձաշրջան առաջին անգամ չեն իրականացնում, մինչև այս էլ եղել է մեդիադաշտում՝ «Սիվիլնեթ», «Հետք», «Ֆակտոր TV», «Բուն TV» և այլն: Ուսանողները արդեն դիմել են, կատարում են բաշխումներ՝ ըստ իրենց ցանկացած մեդիաների:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի տարբերություն լրատվական դաշտի, չափորոշիչներ ներկայացրեց, որոնցից մեկն էլ նաև մասնակից ուսանողների ավարտական կուրսերում սովորելն էր, պատճառը՝  նախարարության բարձր ստատուսը:    Նախարարությունում որոշեցին  ընդունել  առաջարկը, քանի որ մինչև այդ ներքին քննարկումներ էլ եղել են, որ պետք է ուժեղացնեն կապը բուհերի հետ: Ակնկալում են, որ այս պրակտիկայի արդյունքում կկարողանան լավ կադրեր պատրաստել նախարարության համար և կշարունակեն համագործակցությունը։ «Կարծում եմ՝ բոլոր մասնակիցներին կկարողանանք այնպիսի կիրառական գիտելիքներ տալ, որ ցանկացած ոլորտում աշխատանքի անցնելիս կիրառեն դրանք»,-ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

Այս փորձաշրջանին մասնակցելու համար ստացել են  93 դիմում-հայտ տարբեր մարզերի,տարբեր համալսարաններից:

Այսպիսի արձագանքի սպասում էին, ունենալով լրատվադաշտի փորձաշրջանին  բարձր մասնակցությունը: Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեպքում ակնկալիքներն այս դեպքում ավելին էին: Այսօր ուսանողները պրակտիկ գիտելիքներ չեն ստանում, առաջարկում են լրացնել այս բացը, որը կա բուհերում:

 Ուսանողների ընտրության փուլն արդեն սկսվել է՝ ըստ իրենց մոտիվացիոն նամակների: Պլանավորում են կազմակերպել հարցազրույցներ: Այն ուսանողները, ովքեր կանցնեն բոլոր փուլերը, միայն նրանք հնարավորություն կունենան մասնակցել: Նաև առաջիկայում պլանավորում են կազմակերպել բաց դաս դիմողների համար, որտեղ էլ դասախոսություն կկարդա նախարար Զարուհի Բաթոյանը:

  Ուսանողների խմբերը պետք է բաշխվեն ըստ վարչությունների, իրավաբաները՝ իրավաբանական վարչություն,ազգագրագետները՝ ժոողովրդագրության բաժին և այլն: Գարիկ Միսկարյանը ասում է, որ ամբողջ ընթացքում հետևողական կլինեն, որպեսզի բոլորն էլ հաճախեն:

 Բանակացում են տարբեր ուղղություններով պետական կառույցների հետ հետագայում նման փորձաշրջանների  կազմակերպման համար:

Ուսանողների համար սա լավագույն հնարավորությունն է, իրենց տեղը գտնելու աշխատաշուկայում: Առաջիկայում հնարավոր է նաև, որ այսպիսի հնարավորություն ընձեռվի ցածր կուրսերի համար, կախված, թե որտեղ կլինի փորձաշրջանը:

 Եռամսյա փորձաշրջանի վերջում ուսանողներին կտրվի հավաստագիր, ինչպես նաև իրենց լավագույնը դրսևորածները կունենան աշխատելու հնարավորություն:

Սվետա Պապոյան

4-րդ կուրս

Կիսվել