ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ

1420

Առավոտյան ծառատունկ, «իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկումներ, սպորտային ու մշակութային միջոցառումներ։ Ահա այսպես անցավ բուռն քննարկումների առիթ դարձած «քաղաքացու օրը»։

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր։ Այս տարի այն  ապրիլի 27-ին էր։ Օրը նշելու համար կառավարությունը որոշել էր հատկացնել 240 միլիոն դրամ։ Գումարը ծախսվեց Երեւանում և մարզերում տոնական միջոցառումներ կազմակերպելու վրա։ Նախապատրաստական աշխատանքները նախաձեռնել էր  «Ֆակտորի փրոդաքշնը»։

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացու օրը համարժեք է Հարավաֆրիկյան հանրապետությունում կամ ՄԱԿ- ում նշվող մարդու իրավունքների օրերի հետ։

Էստոնիայում նոյեմբերի 26- ը նշվում է որպես քաղաքացու օր 1998-ից սկսած։ Այդ օրը մեծարանքի արարողություններ են կատարվում հասարակության կյանքում մեծ ակտիվություն ցուցաբերած քաղաքացիների պատվին։ Երկրի ներքին գործերի նախարարը պատվո նշաններ է հանձնում երկրի արժանավոր քաղաքացիներին, իսկ մշակույթի նախարարը հայտարարում է տարվա քաղաքացու անունը։

Հայաստանում քաղաքացու օրը համընդհանուր էր բոլորի համար։ Այդ օրը մարդկանց անվտանգության ապահովման համար փակվեցին որոշ փողոցներ, այդ թվում Մաշտոցի պողոտան։

Անդրադառնալով տոնակատարությունների համար նախատեսվող գումարի չափին` Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշել է, որ դա այդքան էլ մեծ գումար չէ, եթե բաժանենք Հայաստանի մարզերի միջև։ Նա ավելացրեց, որ քաղաքացին, ով կարողացավ խաղաղ ճանապարհով թելադրել իր կամքը, իրավունք ունի իր տոնը նշելու։

Լիլիթ Հովսեփյան

2-րդ կուրս

Կիսվել