Իրենց գործին նվիրված, հասարակության շրջանում մեծ հարգանք վայելող բժիշների մասին շատ է գրվել, և առավել քան համոզված եմ, որ հիվանդ վիճակում հայտնված մարդկանց կյանք ու առողջություն պարգևող բժիշկների մասին դեռ էլի ու էլի կգրվի, քանի դեռ ապրում է մարդը, քանի գոյություն ունի մարդկությունը։
Սրտաբանության բաժանմունքի հիվանդասենյակներում հաճախ կհանդիպես սպիտակ հանդերձով, չափազանց երիտասարդ մի աղջկա, և գուցե անգամ չպատկերացնեք, որ նա արդեն ճանաչված սրտաբան է։ 27-ամյա Լիլիթ Կորյունվնան այևս իրեն չի պատկերացնում առանց բժշկության և նշում է.
-Բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է, բժշկի համար վստահության արժանանալը ոչ միայն կարևորագույն ձեռքբերում է, այլև՝ կոչում։
Ահա հենց այս հավատամքով է իր յուաքանչյուր օրն անցկացնում Լիլիթը, և աշխատում է մասնագիտության հանդեպ տածած սերը ներարկել նաև իր գործընկերներին։
Բժշկուհու համար ամենահզոր շարժիչ ուժը հիվանդի և նրա հարազատների գնահատականներն են, որոնք նոր լիցքեր են հաղորդում նրան։
-Նա շատ սրտացավ բժիշկ է,-շեշտում են հիվանդները և հավելում,- քիչ է պատահում, երբ լավ մասնագետը նաև հոյակապ մարդ է, և չափազանց հոգատար անձնավորություն։
Լիլիթ Կորյունվնան կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում։ Բնակվելով հայրենիքից հեռու՝ օտար և բազմազգ երկրում, ամենևին խտրականություն չի դնում ազգությունների միջև, և, Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զբաղված է շատ կարևոր առաքելությամբ՝ մարդկանց կյանք ու առողջություն պարգևելով։ Նա վստահեցնում է, որ հայ բժիշկները զբաղված են շատ կարևոր առաքելությամբ՝ հիվանդության արագ և ճշգրիտ ախտորոշումով, մարդկանց կյանք պարգևելով, առողջության վերականգմամբ։
Իր ընտանիքը թև հասկանում է, որ բժշկի մասնագիտությունը պահանջում է անձնուրաց աշխատանք, բայց և շատ հաճախ դժգոհում են, որ Լիլիթը շատ քիչ ժամանակ է անցկացնում իրենց հետ.
-Մենք արդեն համակերպվել ենք, այն փաստի հետ, որ Լիլիթը քիչ է լինելու տանը, և որ նրա պարտականությունը հիվանդների կողքին լինելն է,- ասում է մայրը։ Ծնողների հորդորով մասնագիտությունն ընտրած Լիլիթը երբեք չի զղջացել իր ընտրության համար և ժամանակի հետ էլ ավելի է սիրել իր մասնագիտությունը։
Թեև օրվա մեջ շատ քիչ ազատ ժամանակ է ունենում, բայց նա հասցնում է նաև ընթերցել, քանի որ գրքեր կարդալ դեռ մանկուց է սիրել, և հավելում է.
-Բժիշկն անընդհատ սովորում է։ Բժշկուհին թե՛ առօրյա կյանքում, թե՛ աշխատանքում իր համար որդեգրել է մի կարգախոս՝ «երբե´ք չնահանջել», որով էլ առաջնորդվում է։ Լիլիթի գործընկերները կարևորում են այս գիծը նրա մեջ։
Սառա Ցականյան
2-րդ կուրս