ՅՈԳԱՆ ՀԱՅԱՍԱՆՈՒՄ

ՅՈԳԱՆ ՀԱՅԱՍԱՆՈՒՄ

1743

Յոգան  ֆիզիկական  և  հոգևոր  ավանդական  կանոնների  մի  ամբողջություն է: Այն հինդուիզմի, փիլիսոփայության   6  դպրոցներից  մեկն է, որը  ձևավորվել  է  Հնդկաստանում, և  հենց  Հնդկաստանում  էլ  առաջին  անգամ  հայտնաբերվել  է  յոգայի  դիրքերով  մարդկանց  հնագույն  պատկերները, որոնք  վերագրվում  են  մ.թ.ա. 3000-1700թթ-ին: Յոգա  բառն  ունի  բազմաթիվ  իմաստներ, սակայն  հիմնական  իմաստներից  մեկը «կապն» է:

Դեռևս  հին  դարերում  յոգաների  համար  հիմնական  վայր  է  դարձել  Հիմալայները: Եվ  հենց  այստեղից  է  ծագում  Երևանում  «Հիմալայան» յոգայի  կենտրոնի  անվանումը, որի  հիմնադիր  տնօրեն`  Վահագն  Վարդումյանը, ով  միևնույն  ժամանակ  կենտրոնի  ուսուցիչներից է, մեզ  հետ  զրույցում  փորձեց  տալ մի  քանի  օգտակար  խորհուրդներ, որոնք   հետագայում կնպաստեն   յոգայով  զբաղվելուն. «Փորձեք  հնարավորինս  շուտ  ավարտել  օրն  ու քնել  կեսգիշերից  առաջ, արթնացեք  առավոտյան  6-ից 7-ն  ընկած  ժամանակահատվածում, հաճախակի  սառը  ջրով  լոգանքներ  ընդունեք, սնվեք  հնարավորինս  նույն  ժամերին, և  որ  ամենակարևորն  է  թե՛ կյանքում, թե՛  յոգայով  զբաղվելիս ` հաճախ  մտածեք  դրական  բաների  մասին: Ինչպես  նաև  մեր  կենտրոնում  մենք  փորձում  ենք  շնչառական  և  ֆիզիկական  վարժությունների  միջոցով մարդուն ազատել իր  առօրյա  հոգսերից»:

Յոգան  նման  է  թերապիայի, հաշվի  է  առնում  մարդու  անատոմիան,   թերություններն  ու  առավելությունները:  «Շունչ» յոգայի  կենտրոնի  ուսուցիչ  Շուշան  Հովհաննիսյանը  մեզ  պատմեց  յոգայի, ինչպես  նաև դրա դրական  ազդեցությունների  մասին. «Յոգայի  հիմնական  նպատակը  մարդու  ներդաշնակությունն  ու  հանգիստն  ապահովելն  է:  Յոգան  բուդդիզմի  ծնունդ  համարելը  շատ  սխալ  է: Իրականում  այն  կապ  չունի  կրոնի  հետ: Յոգանն  նույնիսկ  կարելի  է  համարել   արվեստի  մի  տեսակ, որն  ունի  և  զբաղվում  է  հանգստացնելու  գործառույթով: Ինչպես  նաև, որ  տարբեր  ազգերի  համար  յոգան  տարբեր  է, այսինքն`  ազգերի  խնդիրները  տարբեր  են, և յուրաքանչյուր  հասարակոթյուն  ունի  իրեն  հուզող  հարցերը»:

Վերջին  շրջանում  Հայաստանում  ևս  նկատվում  է  յոգայով  զբաղվողների  և հետաքրքվողների  ակտիվություն: Սա  նշանակում  է, որ  մեր  հասարակությունը  սկսում  է  հասկանալ  յոգայի  ողջ  էությունն  ու  իմաստը, և  դադարում  են  այն  համարել  կրոնապղծություն  կամ  սեփական  կրոնից  շեղված  արվեստ: Բայց  յոգայով  զբաղվելու  համար  անհրաժեշտ  է  խորը  գիտելիքներ  ունենալ  հենց  յոգայի  մասին: Հայաստանում  Յոգայի  ֆեդերացիայի  նախագահ  Հակոբ  Բաղդասարյանը  մեզ  փորձեց  տեղեկացնել  Հայաստանում  յոգայի   ակտիվության  և  դերի  մասին. «Յոգայով  զբաղվող  կարող  է  համարվել  այն  մարդը, ով  2-ից  3  տարի կանոնավոր կերպով  զբաղվում  է: Հայաստանում  հիմնականում  յոգայով  զբաղվում  են  30-40 տարեկան  կանայք: Յոգան  ընդունում  է  առողջության  3  չափանիշ` ճիշտ  սնունդը, սթրեսների  մեջ  չհայտնվելը  և  հոգու  ու  մարմնի  ներդաշնակությունը: Մեր  ֆեդերացիայի  հիմնական  նպատակն  է  ուսումնասիրել, հասկանալ  և  մյուսներին  փոխանցել  այս  գիտությունն  իր  ամենահարուստ  տեսքով, այնպիսին, ինչպիսին  որ  կա  հենց  ակունքներում, որպեսզի  հնարավոր  լինի  լիարժեք  հաղորդել  երկար  ու  ձիգ  դարերի  ընթացքում  հավաքված  իմաստությունը, ինչպես  նաև  մեր  բնակչությանը ծանոթացնել  յոգայի  լավ  և  վատ ողջ  կողմերի  հետ»:

Սոֆի Սողոյան

4-րդ կուրս

Կիսվել